Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նիգերիայում 300 առևանգված աղջիկներն ազատ են արձակվելու

Նիգերիայի կառավարությունը հայտարարել է, որ համափայնության են եկել  «Բոկո Խրամի» ահաբեկիչների հետ՝  հրադադարի և գրեթե 300 առևանգված աղջիկ-պատանդների ազատ արձակման մասին:

 

Գործակալության տվյալներով Նիգերիայի պաշտպանության շտաբի ղեկավար Ալեքս Բադեհը հրաման է արձակել, որի համաձայն կառավարական զորքերի հրամանատարները պետք է դադարեցնեն ռազմական գործողություններն իսլամիստների դեմ ամբողջ երկրով մեկ: Բոկո Խարամի ներկայացուցիչներն, իրենց հերթին,  հայտարարել են, որ հրադադարի մասին համաձայնության են հասել Սաուդյան Արաբիայում Չադի և Կամերունի միջնորդությամբ վարած երկար բանակցություններից հետո: Իսլամիստները  նաև համաձայնել են ազատ արձակել գրեթե 300 դպրոցական աղջիկների, ում առևանգել էին կես տարի առաջ: Իսլամիստների խոսքերով աղջիկներին չեն վնասել, և նրանք իրենց լավ են զգում:  Հրադադարի պայմաններիր մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

 

2014 թ. Ապրիլին Նիգերիայի իշխանությունները ծավալեցին հակաահաբեկչական օպերացիա ՛՛Բոկո Խարամի՛՛ դեմ, երբ խմբավորման զինյլները   Շիբոկում փախցրեցին 276 աղջիկ երեխաների: Այդ ժամանակ իսլամիստները խոստացան վաճառել աղջիկներին ստրկության կամ էլ բռնի կերպով ամուսնացնել:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Վերադարձրեք մեր աղջիկներին» միջազգային շարժումը թափ է առնում: Միացե՛ք:

 

 

 

Դիտումների քանակը` 2384

Վերադառնալ վերև