Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին: 

 

MaxMonitor համակարգը մի քանի ամիս է  ինչ  հետևում է , թե ինչ հաճախականությամբ և ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել  12 կին հասարակական-քաղաքական գործիչները, որոնց թվում են գործող և նախկին իշխանության  ներկայացուցիչները:

 

Այսպես, 136 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված կին գործիչների եռյակն է՝

1. ԱԺ պատգամավոր Լենա Նազարյան՝  1220 հիշատակում:

2. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան՝ 1024 հիշատակում:

3. ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան՝ 990 հիշատակում:

 

Նշենք, որ նախորդ ամսվա ՝ սեպտեմբերի դիտարկման արդյունքներով  ամենահիշատակված կին գործիչների եռյակը մի փոքր այլ տեսք ուներ.

 

  1. ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան ՝ 2531 հիշատակում:
  1. ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան՝ 742 հիշատակում:
  1. «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյան ՝ 666 հիշատակում:

 

Թերևս  այս դեպքում տեղեկատվական առիթը  մեծապես կապված է եղել   սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների հետ, սակայն  հատկանշական է , որ Նաիրա Զոհրաբյանը առաջատարների թվում էր նաև նախորդ  մի քանի ամիսների  տվյալներով:  Դրա հետ մեկտեղ նշենք, որ նույնիսկ առաջատար  կին գործիչների մասին հիշատակումները զգալիորեն ավելի ցածր թիվ են կազմում, քան տղամարդ գործիչների ցուցանիշները:  Եվ  հնարավոր է, որ հենց  այդ պատճառով է  MaxMonitor –ն առանձին դիտարկում կին գործիչներին:

 

Տեղեկատվությանն   ամբողջությամբ կարող եք ծանոթանալ   MaxMonitor կայքում

 

Դիտումների քանակը` 305

Վերադառնալ վերև