Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մանկապարտեզներն ու Երևանի բյուջեն

Երևանի քաղաքապետարանը չի նախատեսում հաջորդ տարի ավելացնել գործող մանկապարտեզների թիվը: Նոր մանկապարետեզի մասին խոսքչ չկա ոչ բյուջեի նախագծում,  ոչ էլ զարգացման ծրագրում:  Թեմային է անդրադառնում  Panorama.am –ը:

 

2018 թվականին նախատեսվող աշխատանքներում ընդգրկված են մանկապարտեզների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման շարունակականության ապահովում, Մանկապարտեզներում հերթերի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ միջոցառումների իրականացում: Հստակեցում չկա, թե ինչ միջոցով է հերթերի հիմնախնդրի կարգավորումը տեղի ունենալու:

 

Պաշտոնական տվյալների համաձայն, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 160 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 30.067 է:  Յուրաքանչյուր տարի՝ սկսած 2011 թվականից, ապահովվել է շուրջ 30000 երեխայի նախադպրոցական անվճար կրթություն:

 

Երևանի զարգացման ծրագրով, նախադպրոցական ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ գույքի ձեռք բերում ծրագրով նախատեսվել է 200 մլն դրամ՝ 2017 թվականի ճշտված բյուջեից 40 մլն . դրամով պակաս: Դրա  շրջանակներում նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի մանկապարտեզների համար ձեռք բերել մանկական կահույք՝ մահճակալ, պահարան, սեղան, աթոռ և կենցաղային էեկտրական սարքավորումներ՝ գազօջախ, սառնարան, մսաղաց և այլն։ Նշվում է, որ ծրագիրը շարունակական է մինչև խնդրի ամբողջական կարգավորումը։

 

Բյուջեի՝  նախադպրոցական ուսուցում ծրագրով նախատեսվել է 7 մլրդ 714 մլն 614 հազար 8 հարյուր դրամ, որը  2017 թվականի համեմատ  82 մլն 812 հազար դրամով ավելի է:

 

Հաշվարկների հիմքում դրվել է 1 երեխային ամսական ուսուցման (պահպանման) ծախսերի միջին ինքնարժեքը, որը ծրագրվել է 2017 թվականի չափով՝ 22.5 հազար դրամ, ինչպես նաև յուրաքանչյուր ՀՈԱԿ–ի պահպանման ծախսերի համար ամսական 650 հազար դրամ:  Բյուջեից հատկացումները նախատեսվել են՝  հաշվի առնելով 2017 թվականին երեխաների փաստացի միջին թիվը՝ որոշակի աճի հնարավորությամբ։

 

 

Աղբյուր` Panorama.am

 

Հ.Գ. Հիշեցնենք, որ ըստ Երևանի քաղաքապետարանի  հանրակրթության վարչության տվյալների,  մայրաքաղաքի  մանկապարտեզներում հերթագրված է շուրջ 8000 երեխա, նրանցից  3 տարեկանից բարձր հերթագրված երեխաների թիվը՝ 1800 է:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մանկապարտեզների հարցը. իրականություն եւ նախընտրական խոստումներ

 Անահիտ Բախշյանի հայտարարությունը  մանկապարտեզների հետ կապված անօրեն թնջուկի վերաբերյալ

Քաղաքապետարանը հավաստիացնում է. մանկապարտեզ ընդունվելու հետ խնդիրներ չկան

«Այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է դարձել, քան` համալսարան»

 

Դիտումների քանակը` 148

Վերադառնալ վերև