Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

“Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն”

Այսօր  Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ քննարկում՝ «Պայքար սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների դեմ»  թեմայով: 

 

 

Քննարկմանը մասնակցում էին   ՀՀ Առողջապահության  նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ  Կարինե Սարիբեկյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը  և  «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբի   նախաձեռնողներից  Արամազդ Ղալամքարյանը:  Բանախոսները փորձում էին պատասխանել հարցին `Ինչպե՞ս փոխել հանրության մտածողությունը:

 

 

Նշվեց, որ վերջերս սկիզբ առած  «Իսկ դու ունե՞ս աղջիկ»   ֆեյսբուքյան ակցիան յուրահատուկ նշանակություն ունեցավ պտղի  սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վերաբերյալ հայ հանրության իրավագիտակցությունը բարձրացնելու առումով : Ակցիայի  նախաձեռնող Արամազդ Ղալամքարյանը վստահեցրեց, որ մտածելակերպը փոխելու գործիքներից մեկն էլ անկեղծ խոսքն է, որն էլ այս դեպքում արտահայտվեց ֆլեշմոբի տեսքով:

 

 

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով Հայաստանում՝ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները չեն ընկալվում որպես խնդիր, բայց նման ֆլեշմոբերը փոխում են մարդկանց մտածողությունը . «Այս մտածելակերպի փոփոխությանը դժվար կլինի հասնել  կարճ ժամանակում:  Ֆեյսբուքյան  ակտիվությոնը  դեռեւս  միայն   էմոցիոնալ հարթության վրա է»:

 

 

Առողջապահության նախարարության  մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը փաստեց, որ շուրջ 30 տարի առաջ Հայաստանում  այս խնդիրը  չկար, քանի որ  երեխաների միջին թիվը 4-5 էր , և 5 երեխայից գոնե մեկը  տղա կլիներ:   Անկախության տարիներին ծնելիության անկում տեղի ունեցավ, այսօր մեկ կնոջն ընկնող երեխաների միջին թիվը 1 կամ 2 է: Բժշկակական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ տարածվեցին  պտղի սեռով պայմանավորված հղիությանների ընդահտումները :

 

 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի վկայությամբ Հայաստանում այդ խնդիրը լուրջ է, դա են փաստում վիճակագրական տվյալները եւ հետազոտությունների արդյունքները: Խնդիրը հնարավոր է լուծել ոչ միայն օրենսդրական փոփոխություններով,  այլ նաև սոցիալական աջակցությանը  միտված  քայլերով, մասնավորապես,  Սոցիալական հարցերի  նախարարության հետ մշակվում է օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որով սոցիալական օժանդակություն է նախատեսվում  երրորդ և չորրորդ երեխաների դեպքում:

 

 

Մանրամասները   Մեդիա կենտրոնի տեսանյութում.

 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք

 

 

«Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչու են մարդիկ պտուղը վերացնում սեռի հիմքով»

 


«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…

 

 

Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց

 

 

Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ

 

 

Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում

 

 

«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում

 

 

Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ

 

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

 

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

 

Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…

 

 

Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

 

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

 

Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք

 

Դիտումների քանակը` 3199

Վերադառնալ վերև