Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լեյլա Յունուսը ադրբեջանական մեկուսարանում դաժան ծեծի է ենթարկվել

Այսօր կալանքի տակ գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսի իրավաբաններն այցելել են նրան և պարզվել է, որ նա ծեծի է ենթարկվել գաղութի աշխատակիցներից մեկի կողմից:  Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ Յունուսին անգամ բժշկական օգնություն չեն ցուցաբերել:

 

Հայտնի են դարձել նաև իրավապաշտպանին ծեծի ենթարկելու մանրամասները: Ինչպես տեղեկացրել են նրա փաստաբանները, կալանավայրի աշխատակիցները Լեյլա Յունուսին դուրս են հանել պատժախցից, ոլորել են ձեռքերն ու քարշ են տվել հարևան սենյակ, որտեղ մայոր Յաղուբովը «Դե ի՞նչ, դեռ խելքի չե՞ս եկել» խոսքեր գոռալով սկսել է հարվածել նրա երիկամներին ու քաշել մազերից:

 

Իրավապաշտպանի փաստաբան Ս. Աղաևի խոսքերով, Յունուսը տառապում է շաքարախտով, 2 անգամ երիկամի վիրահատություն է տարել, և գաղութի աշխատակիցների նման քայլերը կարող են Յունուսի համար ողբերգական ավարտ ունենալ:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Սա իմ և քո 37 թիվն է»

 

 

Ադրբեջանում իրավապաշտպանների որս է սկսվել

 

Դիտումների քանակը` 2039

Վերադառնալ վերև