Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ես մեր տղաներից շատերից լավ եմ կրակում»

Արցախցի աղջիկը՝ գերմանական ամսագրի էջերում

ry3qec

Գերմանական հեղինակավոր «LFI» (Leica Photographie International) ամսագիրը հրապարակել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական ուսումնարանի կուրսանտ Սեդայի լուսանկարը՝ անդրադառնալով Արցախի եւ Հայաստանի զինված ուժերում կանանց ներգրավվածությանը:

 

«Սեդան երբեմն երեւակայում է, որ ինքն առաջնագծում է, զենքով դիրքավորվել է խրամատում՝ անհրաժեշտության դեպքում կռվելու պատրաստականությամբ: «Ես պատրաստ մահանալ իմ երկրի համար»,- ասում է Սեդան ցածրաձայն, գրեթե ամաչելով»,- գրում է ամսագիրը:
Սեդան մեկն է այն սակավաթիվ աղջիկներից, որոնք 14-15 տարեկանում ընդունվել են ռազմական ուսումնարան: Գերմանական պարբերականը գրում է, որ տարածաշրջանում, որտեղ կանանցից ավելի շատ ակնկալում են տանը նստել եւ երեխաներին մեծացնել, աղջիկներն աստիճանաբար մուտք են գործում հայկական զինված ուժեր:

 

«Լեռնային Ղարաբաղի հարեւանությամբ գտնվող Հայաստանի ռազմական համալսարանում արդեն 20 աղջիկներ են սովորում»,- գրում է «LFI»ը՝ հավելելով, որ աղջիկների մուտքով բանակն ավելի ներառական է դարձել:

 

Այնուամենայնիվ, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ոչ բոլոր սպաներն են ողջունում աղջիկների մուտքը բանակ. «Կանայք չպետք է լինեն բանակում, սա իրեց տեղը չէ»,- համալսարանի ֆիզիկական պատրաստության դասախոսի խոսքերն է մեջբերում ամսագիրը:

 

«Աղջիկ կուրսանտներն անտեսում են նման առարկությունները: Նրանք վստահ են, որ մի օր իրենց տղամարդ ծառայակիցների պես իրենք էլ կծառայեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գտնվող առաջնագծում: Սեդան ժպտում է, նա ասում է, որ չի վախենա թշնամուն կրակել: «Ես մեր տղաներից շատերից լավ եմ կրակում»,- Սեդայի խոսքերն է մեջբերում «LFI» ամսագիրը:

 

Լուսանկարը՝ Լենա Մուխայի, տեքստը՝ Նաոմի Կոնրադի,

 

 

Պատրաստեց Արման Ղարիբյանը

Սկզբնաղբյուրը` «LFI» ամսագիր

Դիտումների քանակը` 2702

Վերադառնալ վերև