Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Լիլիթ Հովակիմյան. «Երևանը տեսնում եմ ավելի կանաչ, ավելի շնչող և ավելի հարմարավետ»

 

WomenNet.am-ի զրուցակիցն է  «Ռեֆորմիստներ»  կուսակցության առաջին հնգյակում ներկայացված  4news.am լրատվական կայքի տնօրեն, ռեժիսոր Լիլիթ Հովակիմյանն է: Քաղաքականությամբ մինչ օրս չի զբաղվել և ասում է, որ իր համար ընտրություններին  մասնակցելու առաջարկը եղել է անակնկալ, թեև իմ ուժերի վրա վստահ է:

 

 

Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին Ռեֆորմիստների կուսակցության ցուցակով:

-Ինչու Ռեֆորմիստնե՞ր, քանի որ ես հենց այս կուսակցությունում գտա շատ գաղափարակիցների:  Իմանալով, որ Ռեֆորմիստները առաջադրում են կինոռեժիսոր Արտակ Ավետյանի թեկնածությունը, ես ավելի ոգևորվեցի, քանի որ հարգանքս մեծ է նրա  անձի և մասնագիտական  որակների  հանդեպ:

 

 

Ո՞րն է Երևանի զարգացման Ձեր տեսլականը:

– Փորձեմ հակիրճ՝ Երևանը տեսնում եմ ավելի կանաչ, ավելի շնչող և ավելի հարմարավետ: Կուսակցությունն ունի իր նախընտրական ծրագիրը, ես լիովին կիսում եմ այդ մոտեցումները և «Կանաչ  Երևան» մեր կարգախոսը, և հենց դա է իմ տեսլականը:

 

 

-Իսկ հետևե՞լ եք Երևանի գործող ավագանու գործունեությանը, ի՞նչ թերացումներ եք տեսնում և ի՞նչ կուզեիք փոխվի, եթե Դուք ընտրվեք: 

-Մաասամբ հետևել եմ, և պետք է ասեմ, որ թերացումները շատ են եղել: Ակնկալում եմ, որ արդեն կունենանք ոչ թե զուտ ներկայություն ապահովող ավագանի ,այլ՝ գործով զբաղվող:

 

 

Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիրներ ունեն Երևանի կանայք ու երեխաները և ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում:

 

-Կանանց գլոբալ խնդիրներին չանդրադառնամ, իսկ  ինչ վերաբերում է երեխաների խնդիրներին, ապա բակերում մանկական խաղահրապարակների հարցը լինելու է մեր ուշադրության կենտրոնում:

 

 

Կարող եք, որպես թեկնածու, երևանցուն խոստանալ, որ իր կյանքում էական փոփոխություններ կլինեն:

 

-Գերադասում եմ  խոստանալու փոխարեն՝ ցույց տալ գործով:

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 589

Վերադառնալ վերև