Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մանե  Թանդիլյան. «Խոշորացման արդյունքում թե ավագանի, թե համայնքի ղեկավար կանանց թիվը կտրուկ նվազել է»

Այսօր Ազգային ժողովում  Միջհամայնքային միավորումների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի թեժ  քննարկման  ժամանակ անդրադարձ եղավ նաև խոշորացման հետևանքով առաջացող խնդիրներին, այդ թվում  ՏԻՄ-րում կանանց ներկայացվածության նվազման խնդրին: Թեմային անդրադարձել է  Panorama.am –ը:

 

Մասնավորապես «Ելք»   խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝  անդրադառնալով միջհամայնքային միավորումներում կանանց ներգրավվածության խնդրին, ասաց.

 

«Համայնքներում մենք ունենք տղամարդկանց ակումբ, առանց այդ էլ կանանց ներկայացվածությունը բավական ցածր է: Խոշորացման արդյունքում թե ավագանի, թե համայնքի ղեկավար կանանց թիվը կտրուկ նվազել է: Պետք է ամրագրել, որ եթե տվյալ համայնքի ղեկավարը տղամարդ է, ապա միջհամայնքային միավորումներում հաջորդ մասնակից անդամը պետք է լինի կին»,- նշեց նա։

 

 

«Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծն ունի բազմաթիվ հակասություններ Սահմանադրության հետ»,-   ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով՝  չորս տարի հետո չէ, որ այս խնդիրը պետք է լուծվի. «Եկեք հիմա լուծենք այս խնդիրը, որպեսզի չորս տարի մարդկանց իրավունքները չխախտվի։ Օրինագծում ասվում է, որ համայնքների միավորումը նոր համայնք չէ, ՏԻՄ չէ, եթե այսպես է, ԱԺ-ն իրավունք չունի լիազորելու պետական մարմին չհանդիսացող կառույցին նորմատիվ իրավական ակտեր ընդունել»։

 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ամբիոնից կոչ արեց չդնել քվեարկության մի նախագիծ, որը, նրա խոսքով, լի է հակասություններով։

 

«Կառավարությունը բերել է հերթական փնթի նախագիծը, նախագծի մի դրույթը հակասում է  մյուսին, մեկ այլ դրույթ հակասում է ՏԻՄ մասին օրենքին, իսկ ընդհանրապես օրենքի նախագիծը հակասում է սթափ տրամաբանությանը»,- այսօր խորհրդրանում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրառնալով Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագծին։

 

«Օրենքի նախագում գրված է միջհամայնքային միավորումը հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքային միավորումն է, այսինքն՝ հանրային շահը նշանակում է, որ պետք է հաշվի առնվի հանրության, համայնքների տեսակետը, բայց մեկ այլ դրույթով միջհամայնքային միավորում ստեղծելու երկու տարբերակ կա՝ կամավոր և օրենքով, այս դեպքում օրենքովը հասնակում ենք, որ պարտադիրն է։ Կառավարության ներկայացուցիչը չկարողացավ որևէ հիմնավոր պատճառաբանություն նշել,  թե ինչու է այսօր նման հրատապ կերպով անհրաժեշտ գնալ միջհամայնքային միավորումներ ստեղծելու ճանապարհով»,- մանրամասնեց պատգամավորը։

 

Նրա կարծիքով՝ նախագիծը րոպե առաջ պետք է հետ տարվի։ «Ինչու, եթե դեռ չենք ավարտել համայնքների խոշորացման փուլերը, եթե գոնե մեկ խոշորացման հաջողված պատմություն չունենք, դուք ինքներդ նշեցիք, որ դեռ վաղ է խոսել խոշորացման երկրորդ փուլի մասին, հիմա բերում ենք նման նախագիծ: Դուք փորձում եք հիմա էլ համայնքներում ստեղծել ՀՀԿ-ի քաղաքական մոնոպոլիա: Ձեր սիրած մեծամասնությունը ուզում եք տեղափոխել նաև համայնքային հարթակ»,- հայտարարեց Զոհրաբյանը:

 

Նա հայտնեց, որ այս երկու օրերին զանգեր է ստանում համայնքապետերից, ովքեր նշում են, որ այս նախագիծը կործանելու է համայնքները, որոնք խոշորացման արդյունքում դեռ չեն կարողանում գալ կայուն վիճակի: «Եթե այս նախագիծը դրվի քվեարկության, մեր դաշինքը, բնականաբար, քվեարկելու է դեմ»,- հավելեց նա։

 

Աղբյուր` Panorama.am

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Խոշորացվող համայնքների ավագանիներում կանանց թվի նվազման միտումը պահպանվում է

 

Հայաստանում մնացել է 502 համայնք, որոնցից միայն  7-ն են կանայք ղեկավարում  

 

Լույս է տեսել «Կինը եւ քաղաքականությունը» թերթի դեկտեմբերի համարը

 

Կանայք խոշորացված համայնքների ընտրություններում/ տեսանյութ

 

«Խոշորացման գործընթացը բարդացրեց կանանց համար  առանց այդ էլ դժվարին պայքարը»…

 

«Միայն խոշորացման գործընթացը չէ կանանց ներկայացվածության նվազեցման պատճառ հանդիսանում»…

 

Համայնքների խոշորացում. Նոր «ապակյա առաստաղ» կանանց համար/ ինֆոգրաֆիկա   

 

Խոշորացված համայնքներում ընտրությունները տեղի կունենան աշնանը

 

 Տավուշ. Կանայք խոշորացված համայնքների ավագանիներում/ տեսանյութ

 

Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է

 

Դիտումների քանակը` 175

Վերադառնալ վերև