Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարտի 8-ի կարգախոսը՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները»

 

 

2020-ի Կանանց միջազգային օրվա թեման՝ «Ես հավասարության սերունդն եմ. իրագործե՛նք կանանց իրավունքները», համահունչ է ՄԱԿԿանայք գործակալության  կողմից հայտարարված  « Հավասարություն Սերունդ»  արշավին, որը նվիրված է  կանանց և աղջիկների հզորացման ճանապարհային քարտեզ համարվող  Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի 25-ամյակին:

 

Այս տարի հատկանշական է նրանով, որ ի թիվս այլ  հոբելյանական միջոցառումների, նշվելու է  նաև ՄԱԿ-Կանայք կառույցի  հիմնադրման 10-ամյակը;

 

Պեկինի գործողությունների ծրագրի  իրականացման 25-ամյա ամփոփումը փաստում է, որ չնայած որոշակի առաջընթացին, իրական փոփոխությունները տագնապալիորեն դանդաղ են ընթանում  աշխարհի կանանց և աղջիկների մեծամասնության համար: Թեպետ աշխարհը կատարել է աննախադեպ առաջխաղացումներ, բայց ոչ մի երկիր չի հասել գենդերային հավասարության:  Բազմաթիվ խոչընդոտներ մնում են անփոփոխ՝  օրենքի մակարդակով կամ մշակույթային նորմերում: Կանայք և աղջիկները շարունակում են թերագնահատվել. նրանք ավելի շատ են աշխատում, ավելի քիչ գումար են վաստակում և ավելի քիչ ընտրություն ունեն, նրաք վերապրում են բռնության բազմաթիվ ձևեր տանը և հասարակական վայրերում: Ավելին, գոյություն ունի դժվարությամբ հաղթանակած ֆեմինիստական նվաճումների հետընթացի զգալի սպառնալիք:

 

2020 թվականն ընձեռում է անվիճելի հնարավորություն`գլոբալ գործողությունները մոբիլիզացնելու համար` գենդերային հավասարության և բոլոր կանանց և աղջիկների մարդու իրավունքների պաշտպանության նպատակով:

 

Նշենք, որ Կանանց միջազգային օր / International Women’s day , IWD/ նախաձեռնության շրջանակում այս տարվա համար  օրվա կարգախոս է   ընտրվել՝  #EachforEqual  հեշթեգը/Յուրաքանչյուրը հավասարության համար/ : 

 

Բոլորս միասին և յուրաքանչյուրս կարող ենք օգնել հավասար աշխարհ ստեղծելու գործում, –  ասված է նախաձեռնության կողմից տարածված կոչում: 

 

 

 

Հատկանշական է , որ մարտի 8-ի  կարգախոսն ուղեկցող  այս նկարները  համընկնում են «ՕքսԵՋեն» հիմնադրամի՝  WomenNet.am կայքի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի հետ համատեղ դեռևս 2015 թվականին  Հայաստանում մեկնարկած  «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի լոգոյի հետ:

 

 

Դիտումների քանակը` 439

Վերադառնալ վերև