Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մարինե Դավթյան.  «Լինել ազնիվ, մտահոգ ու սրտացավ»

Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզկենտրոնում ավագանու անդամների մրցապայքարը թեժ կլինի: Խոշորացվող Կապանի համայնքի ավագանու 15 տեղի համար 37 թեկնածուները են առաջադրվել,որոնցից միայն մեկն է կին: Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի  տնօրեն Մարինե Դավթյանն է որոշել մտնել քաղաքական դաշտ:

 

«Լինել ազնիվ քաղաքացիների նկատմամբ, մտահոգ ու սրտացավ»,- միակ կին թեկնածուն իր ապրած կյանքի կարգախոսով  է ձգտում շահել   ընտրողների համակրանքը:

 

Մարինե Դավթյանը  երբեք   համամիտ չի եղել   այն կարծիքի  հետ, որ կինը պետք է տանը նստի . «ճիշտ է,  մենք հայ ենք և ունեք մեր մենթալիտետը, բայց ժամանակները փոխվել են: Կնոջ դերը, կնոջ մասնակցությունը կառավարման, ղեկավարման տարբեր ոլորտներում պետք է ողջունել»:

 

Տիկին Դավթյանը իրեն միշտ համարել  է ակտիվ քաղաքացի և ընդգծում է, որ բնակչի ձայնը լսելն ու նրանց հոգսերով ապրելը իրեն խորթ չէ: Աշխատանքային գործունեության ընթացքում պարբերաբար առնչվում է քաղաքացիների,  մասնավորապես ծնողներ են հետ, փորձում հնարավորության սահմաններում լուծել նրանց հուզող հարցերը: «Պարզապես հիմա է հասունացել պահը,  ցանկությունս  հարազատ կուսակցությունը՝  ՀՀԿ ողջունել է,  մեր կարծիքները  համընկել են և կուսակցության կողմից առաջադրվել եմ»:

 

Նրա կարծիքով,  ՏԻՄ համակարգում կանանց ներգրավածությունը ոչ թե տղամարդու և կնոջ գաղափարների հակադրության է բերում, այլ  ընդամենը համադրություն:  Ըստ նրա՝ կինը ցանկացած հարցում ավելի շրջահայաց է, ավելի կազմակերպված, նրբանկատ:  «Չեմ ցանկանում նսեմացնել տղամարդկանց դերը, սակայն,  շատ  հարցեր կան, որ կնոջ ուշադրություն կենտրոնում են: Առաջին հերթին կանանց հիմնախնդիրները ,որոնք պետք է պարբերաբար  բարձրաձայնել և փորձել լուծում տալ ՏԻՄ-ում»,-ասում  է նա:

 

 

Ավագանու անդամ ընտրվելուց հետո՝ խոստանում է   իր աշխատանքային գործունեության ընթացքում, առնվազն 3 ամիսը մեկ անգամ հանդիպել քաղաքացիների հետ ու լսել  նրանց խնդիները: «Ծրագրային դրույթներից կառանձնանցեմ  կանաչապատման, բնապահպանական կրթականհարցերը», – նշում է  նա:  Տղամարդկանց հետ մրցապայքարի մեջ մտած Մարինե Դավթյանը կարծում է, որ հաղթելու շանսեր ունի: Ժողովրդի վստահության քվեն կստանա  հենվելով ընկերական թիմի,ապա հարազատ կոլեկտիվի վրա:

 

«Անկեղծ, եթե խոստովանեմ, մինչև հիմա  ավագանու ինստիտուստը կայացած չէ: Համենայն դեպս, չեմ ցանկանում որևէ մեկին թերագնահատել, բայց  ընտրվել էին ավագանիներ, ովքեր իրենց գործունեությամբ առանձնապես աչքի չեն ընկել, հանրության շահերից բխող ինչ որ նախաձեռնություններով: Մի բանում համոզված եմ, իմ գործունեությամբ կփորձեմ  որոշակի փոփոխությունների հասնել  այս համակարգում:  Եթե չընտրվեմ,երկրորդ անգան չեմ փորձի առաջադրվել»:

 

 

Մեր զրուցակցի խոսքով հակառակ սեռի հետ հավասար պայմաններում քարոզարշավ  տանելը դժվար է: «Գաղտնիք չէ, որ թեկնածուներից ոմանք կարող են ասֆալտապատման հարցեր լուծել, կամ տղյական պահերով, հարցեր լուծել: Մենք իմ ամուր կոլեկտիվով, ընկերների հետ  փորձում ենք   քաղաքակիրթ ձևով ընտրապայքարը տանել և համոզված եմ, որ դժվարությունները կհաղթահարենք և հաղթանակ կտոնեք»,-եզրափակեց իր խոսքը խոշորացվող Կապանի համայնքի ավագանու միակ կին թեկնածու Մարինե Դավթյանը:

 

 

Իրինա Յոլյան

Դիտումների քանակը` 115

Վերադառնալ վերև