Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Ընտանեկան բռնություն. քննարկում Մարտունիում

dsc_1468Դեկտեմբերի 26-ին Մարտունիում՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ ֆոկուս խմբային քննարկում՝ «Ընտանեկան բռնություն» թեմայով: Քննարկումը կազմակերպել էր «ՊրոՄեդիա-Գենդեր» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան և Հայաստանում Եվրոպական Միության աջակցությամբ:

 

Քննարկմանը մասնակցում էին երիտասարդ ու ավագ սերնդի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում ցուցադրվեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ի հետ համատեղ պատրաստած հաղորդումը՝ նվիրված ընտանեկան բռնությանը:

 

Մասնակիցներն արտահայտեցին իրենց կարծիքը հաղորդման ընթացքում հնչող տեսակետների վերաբերյալ, ինչպես նաև նշեցին, իրենց կարծիքով, լսարանի վրա ներգործելու առավել արդյունավետ միջոցները:

 

ՀԳ – «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում իր գործընկեր «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությանը՝ Մարտունիում քննարկում կազմակերպելու հարցում աջակցելու համար: 

 

 

 

Դիտումների քանակը` 518

Վերադառնալ վերև