Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վրաստանում պաշտպանության նախարարի պաշտոնում կին է նշանակվել

 Վրաստանում պաշտպանության նախարար է նշանակվել Թինաթին Խիդաշելին: Նա այդ պաշտոնում նշանակված առաջին կինն է Վրաստանում:

 

Խիդաշելիի նշանակումը վրացական լրատվամիջոցներն արդեն երկրի գլխավոր սենսացիան են որակել: Սովորության համաձայն հատուկ   շեշտադրվում է այն փաստը, որ  Թինաթին Խիդաշելին Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի կինն է: Հայտնի է, որ ամուսինները Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամներ են:  Ավելի վաղ Խիդաշելին հասարակական մի շարք կազմակերպությունների հիմնադիր է եղել, այդ թվում՝ Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի:

 

 

Հիշեցնենք, որ  աշխարհում միայն 15 կին է զբաղեցնում պաշտպանության նախարարի պաշտոնը: Վրաստանում տեղի ունեցած նշանակումից հետո արդեն 16  են…

 

Անցյալ տարվա սկզբին  այս լուսանկարը ցնցեց ինտերնետը: Լուսանկարում եվրոպական հինգ երկրների` Ալբանիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի, Նորվեգիայի և Իտալիայի պաշտպանության նախարարներն են ՆԱՏՈ-ի համաժողովներից մեկում: Առանձնակի հիացմունք և զարմանք էր հարուցել այն, որ նրանք բոլորը կին են: Սակայն քչերին էր հայտնի, որ նրանցից մեկը բազմազավակ մայր  է: Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը յոթ երեխայի մայր է:  Նրանք համեմատաբար վերջերս են նշանակվել և, դատելով մամուլի հրապարակումներից, տղամարդկանցից պակաս չեն քննադատության ենթարկվում և ոչ միշտ են համապատասխանում «աղավնու» կերպարին:

 

Դիտումների քանակը` 2503

Վերադառնալ վերև