Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նախարարը ներողություն խնդրեց անհաջող համեմատության համար

«Կարտոֆիլն էլ աղջկա պես է՝ առաջին ուզողին տվեք»,  «Պահանջում ենք ներողություն խնդրել ՀՀ բոլոր աղջիկներից», «Ձեր աղջիկը լսել է ձեր ասածը» – նման ցուցապաստառներով կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի շարք երիտաասարդ  ակտիվիստներ, որոնք  որոշել էին  պաշտպանել  հայ աղջիկների պատիվը կարտոֆիլի հետ համեմատություններից : Անհաջող արտահայտության հեղինակն էր   ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը , ով  Շիրակի մարզում ֆերմերների հետ հանդիպման ժամանակ  խորհուրդ  էր տվել  նրանց արագ վաճառել կարտոֆիլը  առաջնորդվելով  ` «աղջկա ուզողը գալիս ա` պիտի տաս» ասացվածքով:

 

Նշենք, որ  ֆերմերները  դժգոհել էին կարտոֆիլի իրացումից, ինչին  գյուղնախարարը պատասխանել էր. «Պահում, պահում, պահում եք, հետո երբ պետք ա ձեզ, ասում եք` արի, էն էլ ասում ա, արդեն էլ չեմ վերցնում, պահել-փչացրել ես, երբ գնորդը գալիս ա պետք ա ապրանքդ տաս: Էն որ տենց խոսք կա` աղջկա ուզողը գալիս ա` պիտի տաս»:

 

Ակտիվստների  պահանջն էր , որ Սերգո Կարապետյանը ներողություն խնդրի՝ հայ աղջիկներին կարտոֆիլների հետ համեմատելու համար:  Նախարարն, ի դեպ, ընդունել է  ակցիայի մասնակիցներին և ափսոսանք է հայտնել, որ ակամայից իր խոսքը որպես վիրավորանք է ընկալվել: «Եթե որեւէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը», – ասել է նա:

 

 

 

Դիտումների քանակը` 1378

Վերադառնալ վերև