Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

« Անբացատրելի մի հրաշք էր, բայց այդ դժոխքային պայմաններում բոլոր ծնունդները կենդանի էին»…

  Լեհ մանկաբարձուհու վկայություններն   Օսվենցիմի մասին  

Լեհ մանակաբարձուհի  Ստանիսլավա Լեշինսկան  իր մասնագիտական  կյանքի  35 տարիներից երկուսը  անցկացրել է   Օսվենցիմ (գերմ. Աուշվից)  համակենտրոնացման ճամբարում՝ կալանավորի կարգավիճակով: Ազատագրվել է 1945-ին, սակայն միայն  1965-ին կարողացել է  գրի  առնել  իր հիշողություններն  Օսվեցիմում  իր տեսածների մասին:

 

Նրա վկայությամբ,  ճամբար բերվող հարյուր հազարավոր  կանանցից շատերը հղի էին: Լեշինսկան անձամբ   3 հազար  ծնունդ է ընդունել երկու տարվա ընթացքում: Նրա խոսքով, ուղղակի հրաշք էր, որ առանց ջրի եւ դեղորայքի,  հակասանիտարական, դժոխքային այդ պայմաններում  ծննդաբերության ժամանակ երեխայի կամ մոր մահվան ոչ մի դեպք չէր եղել:  Սարսափը սկսվում էր դրանից հետո, երբ  նորածիններին սպանում էին՝  հաճախ մայրերի աչքի առաջ  կամ էլ նրանք  սովից էին մահանում… Առավել առողջ եւ գեղեցկադեմ երեխաներին տանում էին Գերմանիա…

 

Մանկաբարձուհու վկայություններն առավել մանրամասն  կարդացեք  այստեղ.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Աուշվից-70. փրկվածների ազատությունը, կյանքն ու ժառանգությունը

 

 

Հոլոքոստի զոհերի հիշատակի օր՝ Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի միջոցառումներին

 

Սեռական բռնությունը հրեա կանանց դեմ Հոլոքոստի ժամանակ

 

Դիտումների քանակը` 2960

Վերադառնալ վերև