Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պատերազմը Սավչենկոյի դեմքն ունի

Անցած տարվա հուլիսից Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում պահվող ուկրաինական ռազմաօդային ուժերի օդաչու Նադյա Սավչենկոն, ով մեղադրվում է ռուսաստանցի երկու լրագրողի սպանության մեջ, շուտով ազատ կարձակվի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն՝ Մինսկում տեղի ունեցած բանակցություններից հետո։  Սակայն Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակն  հերքել է այդ լորը՝ ասելով, որ  չկա որևէ խոստում ուկրաինացի օդաչու Նադյա Սավչենկոյի կարգավիճակի վերաբերյալ: Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ ուկրաինացի օդաչուի գործով զբաղվում են իրավապահները:

 

Նշենք, որ փետրվարի 9-ին Բրյուսելում  Եվրամիության երկրների 14 նախարար ֆլեշմոբ էին անցկացրել ի պաշտպանություն Նադեժդա Սավչենկոյի: Նրանք նկարահանվել են « Ազատություն անհիմն ձերբակալված ուկրինացի օդաչու՝ Նադեժդա Սավչենկոյին» պաստառներով:

Սավչենկոն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է բանտի հիվանդանոց: Նա, բողոքելով իր  անհիմն ձերբակալության դեմ, արդեն յոթ շաբաթ է ինչ հացադուլի մեջ է։

 

Սավչենկոյի մասին հայտնի է, որ նա 2014 թվականի հունիս ամսին անդամագրվել է ուկրաինական ազգային գվարդիայի «Այդար» գումարտակին, ծագումով Կիևից է, բոլորել է 30 տարեկանը, վերջին տասը տարիներն անցկացրել է բանակում: Նրան մեղադրանք է առաջադրվել ռուսաստանցի լրագրողների ճգրիտ կոորդինատները հայտնելու մեջ, ինչի պատճառով նրանք գնդակոծվել եւ սպանվել էին:

 

Առավել մանրամասն Սավչենկոյի մասին  Ռուսաստանում «Ազատություն»  ռադիոկայանի  նյութերում.

 

У войны лицо Надежды Савченко

 

 

Савченко о помиловании не просит

 

Դիտումների քանակը` 2910

Վերադառնալ վերև