Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Այսուհետ Ձեր դայակի համար կվճարի պետությունը

Հայաստանում դայակի ինստիտուտ կստեղծվի, ինչը մեծ օժանդակություն կլինի աշխատաշուկա վերադարձող հայ կնոջ համար։  Այս մասին  ասել է   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը   Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ՝ ներկայացնելով   հայ կանանց աջակցմանն ուղղված միջոցառումների  մանրամասները:

 

Խոսքը  ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի նախագծի  մասին է, որի շուրջ վերջերս խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել:  Այդ ծրագրի շրջանակներում մայրերին աջակցող  մի շարք միջոցառումների թվում  նախատեսվում  է նաեւ  խրախուսել դայակի ինստիտուտը:

 

«Մենք առաջարկել ենք խրախուսել դայակի ինստիտուտը, այսինքն՝ աշխատաշուկա վերադարձող կնոջը վճարել որոշակի գումար, որը կօգնի դայակ վարձել, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է: Սա նշանակալի օժանդակություն կլինի մայրերի համար:»,- ասաց   Վանիկ Բաբաջանյանը:

 

Նրա խոսքով,  ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի  վերջնական նպատակը մեկն է՝ ծնունդների թվաքանակի ավելացում, մարդկային կապիտալի բարձր որակի ապահովում: ։

 

Ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկը՝  տարբեր տարիքային  խմբերի  կանանց աջակցությունն է : Այդ  ուղղությամբ առաջարկվել է չորս ծրագրային միջոցառում: Ըստ Բաբաջանյանի՝ առաջինը միտված է մինչև 22 տարեկան հղի կամ մայրացած ուսանող կանանց վարձավճարների որոշակի սուբսիդավորմանը: Երկրորդը՝ մինչև 24 տարեկան արդեն մայրացած կանանց, որոնք մայրացել են համեմատաբար վաղ, չեն հասցրել բարձրագույն ուսում ստանալ, սակայն ունեն դրա ցանկությունը: Խոսքը բուհ ընդունվելու համար մասնագիտական ուսուցման նախապատրաստման գործընթացների սուբսիդավորման մասին է:

 

Երրորդը՝ մեր երկրում խնդիր է երիտասարդ մայրերի աշխատաշուկա վերադառնալը: Մայրերն ուզում են վերադառնալ աշխատանքի, հաճախ չգիտեն, թե ինչպես պահեն երեխաներին, հատկապես, որ մայրաքաղաքում նախադպրոցական հաստատությունները գերբեռնված են: Այստեղ է , որ իրենց օգնության կհասնի  դայակի ինստիտւտը:

 

Հաջորդ  միջոցառումը միտված է մինչև երեսուն տարեկան այն կանանց, ովքեր ունեն երեխաներ, սակայն աշխատաշուկա մուտք գործելու հետ ունեն որոշակի խնդիր, այսինքն՝ մինչ այդ երբևէ չեն աշխատել, իսկ գործատուները հիմնականում ակնկալում են, որ իրենց աշխատակիցները ունենան աշխատանքի փորձ և պատրաստվածություն: Խրախուսվելու է մինչև վեց ամսվա ընթացքում մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը գործատուի մոտ:

 

Անդրադառնալով այս պահին Հայաստանում գոյություն ունեցող ժողովրդագրական պատկերին՝ պաշտոնյան նշեց, որ ցուցանիշի վրա ազդեցություն է ունենում ինչպես ավանդական՝  ծնունդների եւ մահացության հարաբերակցությունը, այնպես էլ՝ միգրացիոն գործոնը:

 

Մեջբերելով Ազգային վիճակագրական ծառայության անցած տարվա տվյալները՝ նա հայտնեց, որ Հայաստանում 2015 թվականին ծնվել է ավելի քան 41 հազար, իսկ մահացել շուրջ 28 հազար մարդ: Այսինքն,  Հայաստանում ժողովրդագրական կենսունակության գործակիցը դեռևս 1.5 է: Բայց չկարգավորված միգրացիան, որը հիմնականում պայմանավորված է սոցիալական պայմաններով, խժռում է բնական հավելաճը: Բաբաջանյանը վստահ է, որ իրենց առաջարկած միջոցառումները դոմինոյի էֆեկտ կունենան, և 2-3 տարվա ընթացքում խնդիրների գոնե մի մասը կլուծվի:

 

Ըստ Sputnik Արմենիա– ի հաղորդագրության

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը

Զուգահեռներ. Ճապոնիան մշակել է երկրում ծնելիության աճը խթանելու ծրագիր

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

Չաշխատող կանայք հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան. կարգը հաստատվեց / լրացված

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»

Բազմազավակ ընտանիքները աղքատության ճիրաններում

Երիտասարդ սերնդի խնդիրները Հայաստանում

Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը/ վիդեո

«Չէիք կարող պահել, չունենայիք, ո՞ւմ հույսով եք ունեցել»…

Որտեղի՞ց գտնել 2,4 մլրդ. դրամը նորաստեղծ ընտանիքների համար

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

“Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն”

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

 

Դիտումների քանակը` 3910

Վերադառնալ վերև