Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Նազիկ Ավդալյանի անհավատալի սխրանքը Եվրոպայի առաջնությունում

Գյումրեցի 69 կգ քաշային ծանրորդ Նազիկ Ավդալյանը իսկական հերոսություն գործեց Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ միանգամից նվաճելով երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 105կգ,՝ դառնալով  փոքր արծաթե մեդալակիր, իսկ ահա հրումում (132) եւ երկամարտում (237) ոչ մի շանս չթողեց մրցակիցներին՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

 

2009-ին  Կորեայում աշխարհի չեմպիոն դառնալուց երկու տարի հետո մարզուհին ավտովթարի ենթարկվեց՝ ծանր վնասելով ողնաշարը: Շատերը շտապեցին նրան սպորտից դուրս գրել: Բայց Նազիկը վերադարձավ: Ու այն էլ ինչպես: Փաստորեն, միայն անցած տարվա ապրիլին ստանալով բժիշկների թույլատրությունը՝ նա սկսեց մարզվել ու մեկ տարի անց նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

 

Հաղթելուց հետո Նազիկը հեռուստաէկրանից ուղիղ եթերում հայտարարեց. «Այ, հիմա իսկապես ասում եմ՝ հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող հայ հերոս զինվորներին: Ապրեք տղաներ, մենք բոլորս ձեր հետ ենք»:

 

 

Գյումրիի ՑԱՅԳ մարզային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել գյումրեցի ծանրորդուհի, Եվրոպայի նորընծա կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին։ Ռեպորտաժում նշվում է, որ Ավդալյանի ընտանիքի անդամներից միայն եղբայրն է ուղիղ եթերով հետևել Նազիկի չեմպիոնությանը։ Մայրիկը և որդին եկեղեցում էին, իսկ ամուսինը՝ Ղարաբաղում՝ առաջնագծում…

 

 

Դիտումների քանակը` 1583

Վերադառնալ վերև