Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը

Սիրիայից տեղահանաված և Հայաստանում ապաստանած  110 հայ  ընտանիքներ կստանան մեկ տարվա ընթացքում աջակցություն «Հրատապ բնակարանային վարձավճարների մասնակի փոխհատուցում» ծրագրի շրջանակում:

 

Երեկ Ամերիկյան Համալսարանում ազդարարվեց Օքսֆամի, «Հայաստանի Ռեդվուդ Ծրագիր» /ՀՌԾ/ սփյուռքի հայկական կազմակերպությունների դաշինքի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի /ՓՀԳ/ հայաստանյան գրասենյակի համատեղ ծրագրի մեկնարկը, որը կօգնի դժվար կացության մեջ հայտնված սիրիահայ ընտանիքներին  լուծելու բնակարանների վարձակալության խնդիրները: Ծրագրի իրականացմանը մասնակցելու է  «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը:

 

 

Ծրագիրը կօժանդակի այս տարի Հայաստան ժամանած  սիրիահայ ընտանիքներին: Ավելի վաղ ժամանած, սակայն անհետաձգելի բնակարանային խնդիրներ ունեցած ընտանիքները նույնպես կստանան աջակցություն:

 

–         Օքսֆամն առաջին անգամ է ներգրավված սիրիահայերին օժանդակելու ծրագրում, սակայն այս ոլորտում զգալի փորձ ունենք, քանի որ Օքսֆամը ունի այդ մանդատը՝ աշխատել հատկապես տարհանված փախստականների հետ: Դեռ  90-ականներին, երբ մեր կազմակերպությունը նոր էր հաստատվում Հայաստանում, մեծ աշխատանք ենք տարել Ադրբեջանից Հայաստան գաղթած հազարավոր  փախստականների հետ՝ իրականացնելով բազմաթիվ հումանիտար ծրագրեր», – նշում է Օքսֆամ կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, հավելելով որր, այս անգամ ևս, մանդատին հավատարիմ մնալով, այս ծրագրում 160 հազար դոլարի ներդրում է կատարել կազմակերպությունը:

 

Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ  Քրիստոֆ Բիերվիրթը, կարևորելով այս ծրագիրը, նշեց, որ Սիրիայից Հայաստան են ժամանել 15 հազար սիրիահայեր.

 

– Եթե այն դիտարկենք գլոբալ, իհարկե, մարդկանց քանակը մեծ չէ, մինչդեռ հաշվի առնելով Հայաստանի բնաչությունը և երկրի տնտեսական վիճակը, այս մարդկանց հոսքը Հայաստանի համար իրական մարտահարավեր է դառնում,- նշեց պարոն  Բիերվիրթը, ուշադրություն հրավիրելով մեկ այլ խնդրի վրա ևս,- մենք պետք է հաղթահարենք նաև մեր մեջ եղած այն թյուր ընկալումը, թե սիրիահայերը բոլորը հարուստ են, այո, առաջին ժամանածները, գուցե ֆինանսապես ավելի ապահովված էին, սակայն նոր ժամանած սիրիահայերը, սոցիալական ծանր պայմաններում են գտնվում:

 

Յոլանդ և Րաֆֆի Ռշտունիները,  արդեն  մոտ 2 տարի է, ինչ Հայաստանում են տեղափոխվել Հալեպից: Մինչդեռ բնակարանային խնդիրը դեռևս անլուծելի է թվում: Տիկին Յոլանդը նշում է, որ երկար աշխատանքի փնտրտուքի և նաև բիզնես նախաձեռնություններից հետո, ի վերջո, որոշել են քաղցրավենքիների ու այլ սիրիական ուտեստներ պատրաստել.

 

-Կարծես թե ստացվեց: Ամուսնուս հետ ձեռք ձեռքի տված աշատում ենք: Մենք էստեղ տուն չունենք, վարձով ենք մնում, իսկ երկրորդ վարձով տարածք վերցնելը, քաղցրավենիքի վաճառքի համար, շատ դժվար կլինի: Հիմա տանից ենք աշխատում, զանգահարում են, պատվերեն ենք ընդունում,- նշում է Յոլանդ Ռշտունին:

 

Մեր զրուցակիցները  նշում էին, որ իրենց համար կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ բնակարանային հարցը: Անի Ակոբյանը, ով երեք ամիս է, ինչ տեղափխվել է Հայաստան, շատ է կարևորում օգնության ձեռք մեկնող  այս նախաձեռնությունը.

 

– Շատ մեծ դժվարություններ ենք ապրել, այլևս կարելի չէր այնտեղ ապրել, պարտավորվեցանք Հայաստան գալ: Տան խնդիրը կա, ինչը նոր հարց է մեզ համար, այնտեղ մեր սեփական տան մեջ էինք մնում, էստեղ պետք է վարձ տանք, դժվարանում ենք,- նշում է Անի Ակոբյանը,  ով սիրիահայ Գևորգ Շադոյանի կազմակերպության ձեռքի աշխատանքերն էր ներկայացնում, որտեղ և աշխատում է:

 

-Ես վաղուց  է, ինչ աշխատում եմ Գևորգի մոտ, դեռ Սիրիայից, հիմնականում հելյունի գործ եմ անում, էնպես որ աշխատանքի մեծ դժվարություն չունեցա այստեղ:

 

Կազմակերպիչները նշում էին, որ այս նախաձեռնությունը նաև խոչված է միանալու «Սիրիայի հետ» համաշխարհային շարժմանը, որին միացել 130 միջազգային կազմակերպություններ:

 

-Սիրիայի հակամարտության 4 տարին է լրանում, մոտ  10- 11 մլն մարդ է տարհանվել, 220 հազար զոհ ունենք և մեր այս քայլով նաև պահանջում ենք որոշում կայացնողներից, նաև միջազգային հանրությունից՝ դադարեցնել, վերջ տալ այս չորամյա երկարաձիգ պատերազմին,- նշում է Մարգարիտա Հակոբյանը:

 

Միջոցառման շրջանակներում տաղանդաշատ մասնակիցները իրենց ձեռքի աշխատանքներն էին ներկայացրել ցուցահանդես վաճառքի: Օրվա հյուրերն էին նաև սիրիահայ երգիչներ, երաժիշտները, ովքեր երեկոն եզրափակեցին ջազ, բլյուզ և դասական երգերի կատարումներով:

 

Լիլիթ Քոչինյան

 

Լուսանակարները ՝ Ghadah Alrawi/UNHCR

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…

 

«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»

 

 

Դիտումների քանակը` 2982

Վերադառնալ վերև