Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մասնակցե՛ք  «Հայ կին նորարարների թոփ տասնյակ» լրագրողական մրցույթին

WomenNet.am-ը  հայտարարում է «Հայ կին նորարարների թոփ տասնյակ» լրագրողական նյութերի մրցույթ: Մրցույթին ներկայացվող  նյութերը պետք է պատմեն այն կանանց մասին, ովքեր նորարար գաղափարներ են առաջ տանում  ցանկացած ոլորտում ՝ լինի դա տնտեսության, բիզնեսի, քաղաքականության,   գյուղատնտեսության, գիտության մեջ կամ սոցիալական կյանքում,  տեղեկատվական  տեխնոլոգիաների կամ արվեստի բնագավառում:

 

 

Լավագույն 10 աշխատանքների հեղինակներն ու նրանց նյութերի հերոսները՝ նորարար կանայք, կստանան մրցանակներ:  Մեկ հեղինակը կարող է ներկայացնել մեկից ավելի նյութեր: Մրցույթին ներկայացվող բոլոր նյութերը  հրապարակվելու են WomenNet.am  կայքում:

 

 

Նյութերն  ընդունվելու են  մինչեւ  2018 թ. մարտի 20-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2018 թվականի ապրիլին:

 

 

Նյութերը  կարող եք  ուղարկել    womennetam@gmail.com   էլեկտրոնային  հասցեով

կամ  հաղորդագրություն թողնելով WomenNet.am-ի

ֆեյսբուքյան էջում.  https://www.facebook.com/WomenNetam-337805122905431/?fref=ts

 

 

 

Լուսանակարը՝ ԴիջիԹեք-2017  տեխնոլոգիական ցուցահանդեսից

 

 

***

 

Մրցույթն անցկացվում է WomenNet.am-ի   «Կինը և նորարարությունը» նախագծի շրջանակում ՝

 Lush Charity Pot  բարեգործական նախաձեռնության աջակցությամբ:

 

 

Դիտումների քանակը` 2246

Վերադառնալ վերև