Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Սովը գին ունի». Հայաստանի տնային տնտեսությունների զգալի մասը պարենային անապահովության վտանգի տակ է

Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15%-ը 2010թ. ի վեր պարենային անապահով են եղել, իսկ մի զգալի մասը՝ պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Բազմաթիվ այլ տնային տնտեսություններ ունեն սնուցման լուրջ խնդիրներ՝ ի դեմս թերաճություն և գերքաշություն ունցող երեխաների մեծ թվի: Հայաստանում մինչեւ 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ են: Այս մասին են տեղեկանում  Կառավարության , ՄԱԿի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾև ՄԱԿի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)  նոր զեկույցից: 

 

 
Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման ամբողջական վերլուծությունը (ՊԱԽՍԱՎ), որը ներկայացնում է Հայաստանի տնտեսական, պարենային ապահովության և սնուցման կարգավիճակը, մատնանշում է, որ թերսնուցման առկա կրկնակի բեռը խոչընդոտում է Հայաստանի՝ ամբողջական մարդկային և սոցիալ-տնտեսական ներուժին հասնելու կարողությանը:

 

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը բազմաթիվ ռիսկերի է ենթարկվում և որ տնային տնտեսությունների 28%-ը, որևէ ցնցումի ենթարկվելու պարագայում, կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Ավելին, 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ են, իսկ գրեթե 15%-ը՝ գերքաշ: Թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ և դրսևորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ: Թերսնուցման այս կրկնակի բեռը, համադրված սննդարար միկրոտարրերի անբավարարությամբ, հանրային առողջապահական լուրջ խնդիր է։

 

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից համատեղ մշակված զեկույցի արդյունքները հիմնված են 2008–2014թթ. Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների (ՏՏԿԱՀ) վրա։

 

«Ազգային վիճակագրական ծառայությունը իր անվանազերծված տվյալների բազան տրամադրել է մասնագետներին, ովքեր այն օգտագործել են այս ամբողջական վերլուծությունը կատարելու և հանձնարարականներ մշակելու համար, որոնք պարարտ հող կարող են հանդիսանալ որոշումների կայացման համար: Այս հանձնարարականները հնարավորություն կտան մեր հաջորդ սերնդի համար ավելի լավ պայմաններ ստեղծել: Ես նաև կցանկանայի իմ երախտիքն արտահայտել ՊՀԾ-ին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ մեր երկրում իրենց անգնահատելի առաքելության համար,»- նշեց ՀՀ ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանը:

 

«Սովը գին ունի»,- ասաց Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ Պասկալ Միշոն: «Նախկինում կատարված միջազգային հետազոտությունները ցույց  են տվել, որ երեխաների թերսնուցումը, առողջապահական ծախսերի աճի և ցածր արտադրողականության հետևանքով, բացասական ազդեցություն է ունենում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ ) վրա:

 

«Այն նաև ավելացնում է կրթական ծախսերը: Պարենային անապահով տնային տնտեսություններն ավելի քիչ կրթված անդամներ ունեն և իրենց ընդհանուր եկամտի ավելի փոքր մասն են հատկացնում կրթությանը», – ասաց տկն. Միշոն:

 

Թերաճությունը նվազեցնելու համար զեկույցն առաջարկում է թերսնման ռիսկերի վաղ հայտնաբերում, իսկ գերքաշության և գիրության դեմ պայքարի համար՝ պատշաճ սնուցման վերաբերյալ իրազեկման բարձրացում: Զեկույցը նաև առաջարկում է բարձրացնել պարենային ապահովության մակարդակը` երիտասարդների ու կանանց զբաղվածության, գյուղական զարգացման, սոցիալական պաշտպանության և կրթության ոլորտներում ներդրումներ կատարելով:

 

Ավելին, բնական աղետների և տնտեսական սթրեսների հնարավոր ազդեցությունը տնային տնտեսությունների պարենային ապահովության վրա մեղմելու համար զեկույցը կոչ է անում բարելավել անվտանգության ցանցերը:

 

ՊՀԾ-ը ներկայումս նպաստում է պարենային ապահովությանը և երեխաների կրթությանը՝ Հայաստանի տարրական դպրոցներում սննդարար մթերքի տրամադրման միջոցով: Գործակալությունը, որը Հայաստանում ներկա է 1993 թ.-ից, ՀՀ կառավարությանն աջակցում է ազգային կայուն դպրոցական սնունդ ծրագիր մշակելու հարցում:

 

Տեղական արտադրության սննդամթերք օգտագործող դպրոցական սնունդը սնուցման նկատմամբ զգայուն սոցիալական ապահովության համակարգ է և կարևոր ներդրում՝ տեղական տնտեսության զարգացմանը աջակցելուն զուգահեռ պարենային անապահովության և թերսնուցման հիմնախնդիրներին արդյունավետ դիմակայելու համար:

 

«Թերսնուցումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ երեխաների համար՝ այն կարող է ազդել նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման, ուսումնական ձեռքբերումների, ինչպես նաև առողջության ու արտադրողականության վրա հետագա կյանքում»,- ասաց Տանյա Ռադոչայը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը Հայաստանում: «Հղիության և վաղ մանկության շրջանը՝ կյանքի առաջին 1000 օրը, հատկապես էական են, ինչը նշանակում է, որ մենք պետք է սնուցումը բարելավելու ձևեր գտնենք ոչ միայն վաղ  տարիքի երեխաների, այլ նաև մայրերի համար: Առանց սննդարար ուտելիքի հասանելիության և առանց դրա կարևորության մասին տեղեկացվածության մենք չենք կարող ակնկալել առողջ, ուժեղ և գործունյա բնակչություն ապագայում»,- ավելացրեց տկն. Ռադոչայը:

 

«Ես կցանկանայի ընդգծել 5 տարեկանից ցածր երեխաների թերաճության բարձր ցուցանիշը: Թերաճությունը ոչ միայն անդրադառնում է ընտանեկան կենսամակարդակի վրա, այլ նաև ազդեցություն է ունենում տուժած երկրների տնտեսական զարգացման վրա՝ ՀՆԱ-ի հետ ունեցած իր հարաբերակցության պատճառով: Ես վստահ չեմ, որ մարդիկ գիտակցում են այդ ցուցանիշի բարձրության աստիճանը: Ժամանակն է համախմբվել և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Միավորելով կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների ջանքերը և մոբիլիզացնելով ռեսուրսները՝ հնարավոր է նախագծել արդյունավետ միջամտություններ», – իր փակման խոսքում նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշատական համակարգող Բրեդլի Բուզետտոն:

 

Զեկույցի ամփոփ տեղեկանքն այստեղ   

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայաստանի բնակչության սնուցման վիճակը. հետազոտություն

Մտահոգող ցուցանիշներ` թերսնուցում և թերքաշություն․ պայքար հանուն առողջ սերնդի

Հղիների թերսնման հետեւանքով երեխաները թերաճ են լինում

Ովքե՞ր պետք է կանխարգելեն սննդային թունավորումներն ու հետևություններ անեն

Ի՞նչ են ուտում հայաստանցի դպրոցականները

Մանկաբույժ. «Երեխաներին ճիշտ սնելն այնքան էլ գումարի խնդիր չէ»

Ինչպես պայքարել սովի դեմ. նոր օրակարգ / տեսահոլովակ

«Երեխաներիս առողջ ու լիարժեք սննդով ապահովելն այսօր ինձ համար խնդիր է»…

Ամեն օր մարդիկ սնունդ են թափում ու ամեն օր մարդիկ սոված են քնում

Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն

Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

 

Դիտումների քանակը` 1321

Վերադառնալ վերև