Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայ ընտանիք առանց բռնության. հրավիրվում են   քննարկումներ և  խորհրդարանական լսումներ

Հրավիրում է  ՀՀ արդարադատության նախարարությունը

 

ՀՀ արդարադատության նախարարությունը 2017 թվականի հոկտեմբերի 9-ին ժամը 16:00-ին հրավիրում է բոլորին Մատենադարանի նոր մասնաշենքի գիտաժողովների դահլիճ (Մաշտոցի պող. 53, Մատենադարանի նոր մասնաշենքի երրորդ հարկ) մասնակցելու «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկմանը:

 

«Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» խորագրով միջոցառման նպատակն է բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, քննարկել ոլորտում իրականացված աշխատանքներն ու հետագա համատեղ քայլերը: Միջոցառման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության, քաղաքացիական հասարակության, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները կփոխանակեն կարծիքներ վերոհիշյալ թեմաների շուրջ, ինչպես նաև կպատասխանեն մասնակիցների հարցերին: Միջոցառումը  բաց է հանրության համար:

 

Օրինագծին նախապես կարելի է  ծանոթանալ   այստեղ :

 

Հրավիրում է  ՀՀ Ազգային ժողովը

 

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է  խորհրդարանական լսումներ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի  նախնական տարբերակի վերաբերյալ: Հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն՝ լսումները կանցկացվեն հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին  334 սենյակում :

 

Համապատասխան որոշումը հանձնաժողովն ընդունել է՝ հաշվի առնելով  օրինագծի հասարակական մեծ հնչեղությունը:  Խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ հարցը քննարկվել  է  հոկտեմբերի 6-ին տեղի  ունեցած ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որը վարել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

 

Մասնակցության  մանրամասները կարելի է ճշտել  հանձնաժողովի (374-11) 513230 հեռախոսահամարով կամ  Էլ. փոստով  eurintcom@parliament.am 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 Դավիթ Հարությունյան. «ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»

Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով

Ի՞նչ առաջարկություններ են ներկայացրել կանանց ՀԿ-ները ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ

 «Երեխաների  38 %ը ենթարկվում է ընտանիքում  ֆիզիկական պատժի որևէ տեսակի»

Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին  օրինագիծը

Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը

«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»

Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը

Երեխաների ձայնը

Դիտումների քանակը` 366

Վերադառնալ վերև