Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Օքսֆամը հրավիրում է մասնակցել հանուն հավասարության քարոզարշավի մեկնարկին

 «Միասին կանգնեցնենք խորացող անհավասարությունը»   

 

 

2014 թ. հոկտեմբերի 30-ին մեկնարկում է  Օքսֆամ կազմակերպության միջազգային  քարոզարշավն՝  ընդդեմ ողջ աշխարհում   խորացող անհավասարության:  Այս մեկնարկը միաժամանակ կկայանա աշխարհի տարբեր  երկրներում, այդ թվում Հայաստանում:

 

Օքսֆամի հայաստանյան գրասենյակը, որը շուրջ 20 տարի  իրականացնում է Հայաստանում մարդասիրական եւ զարգացման ծրագրեր ,   ազդարարում է   այդ   քարոզարշավի սկիզբը Հայաստանում՝ հրավիրելով մասնակցելու մեկնարկային միջոցառմանը, որը   կկայանա   ՄԱԿ-ի գրասենյակում ժամը 13։00-ին: Այն  կնշանավորվի համաշխարհային անհավասարության մասին Օքսֆամի կողմից պատրաստված հաշվետվության հրապարակմամբ, անհավասարություն պատկերող լուսանկարների ցուցահանդեսով և մամլո ասուլիսով:

 

Քարոզարշավի շրջանակներում  Օքսֆամը կոչ է անելու  ծավալել  միանալու քարոզարշավին` համընդհանուր քննարկում ծավալելով ներկայիս ամենամեծ խոչընդոտի՝  աղքատության հաղթահարման շուրջ :

 

Աղքատության դեմ պայքարում աշխարհը նշանակալի հաջողությունների է հասել: Ավելի քան 90 երկրների մեծամասնությունում, ուր Օքսֆամը համայնքների հետ համատեղ աշխատում է ծայրահեղ աղքատությունը կրճատելու ուղղությամբ, ավելանում է պարենի և բուժծառայությունների մատչելիություն, կայուն կենսապահովում և իրենց զավակներին կրթության հասանելիություն ունեցող մարդկանց թիվը:

 

Սակայն վերջին երեսուն տարիներին ճեղքվածքը հարուստների և աղքատների միջև աննախադեպ խորացել է: Ըստ այս տարվա սկզբին Օքսֆամի հրապարակված  հետազոտության, ողջ աշխարհում սոսկ 85 անձինք տնօրինում են այնչափ ունեցվածք, որքան երկրագնդի բնակչության կեսը, մինչդեռ յուրաքանչյուր տասից յոթը բնակվում են երկրներում, ուր հարուստների և աղքատների միջև ճեղքվածքը ներկայումս ավելին է, քան երեսուն տարի առաջ:

 

Անհավասարության նման պարուրաձև ընթացքը խոչընդոտում է աղքատության հաղթահարմանը: Հաշվարկները ցույց են տալիս, որ կես միլիարդից ավելի մարդ կարող էր դուրս գալ աղքատության ճիրաններից, եթե նվազեր անհավասարությունը:

 

Հոկտեմբերի 30-ին Օքսֆամը կոչ է անելու միանալ հանուն հավասարության եւ արդարության քարոզարշավին:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Աշխատելով մի քանիսի համար» – Օքսֆամը բացահայտում է անարդարությունը.

 

 

 

Դիտումների քանակը` 1815

Վերադառնալ վերև