Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Եվրոպայի խորհուրդն ընդդեմ սեքսիզմի. ակցիա

 

Այս շաբաթվա սկզբին մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում  կազմակերպվել էր խորհրադարաններում կանանց նկատմամբ սեքսիզմի, ոտնձգության ու բռնությունների դեմ   ակցիա՝ #NotInMyParliament  հեշթեգով։ Վեհաժողովի նախագահ  Լիլիան Մորի Պասկեն շնորհակալություն է հայտնել  խորհրդարանականներին ակցիային մասնակցելու համար և հույս հայտնել, որ խորհրդարաններում սեքսիստական կարծրատիպերի  դեմ այդ ակցիան կտարածվի նաև աշխատանքային այլ ոլորտների վրա: 

 

 

Նշենք, որ ակցիայի համար հիմք են հանդիսացել  Միջխորհրդարանական միության և ԵԽԽՎ-ի կողմից իրականացված համատեղ հետազոտության մտահոգիչ արդյունքները:  ԵԽԽՎ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն,  անանուն հարցազրույցներում եվրոպական 45 երկրներից 123 կանայք, որոնցից 81-ը պատգամավորներ են, 42-ը աշխատակազմերի աշխատակիցներ, վկայել են, որ խորհրդարանական աշխատանքների հետ կապված հոգեբանական, սեռական, ֆիզիկական կամ տնտեսական բռնությունների փորձեր են եղել իրենց նկատմամբ։  Նրանք նաև խոսել են նման դեպքերի հնարավոր պատճառների մասին, իրենց կյանքի վրա դրանց ազդեցության, ինչպես նաև հետագայում դրանց  կանխարգելման մասին։

 

Ուսումնասիրությանը մասնակցած կին պատգամավորների ավելի քան 85 տոկոսն իրենց  պաշտոնավարման ընթացքում հոգեբանական բռնության են ենթարկվել, գրեթե 68 տոկոսը լսել ու նկատել է իրենց արտաքին տեսքի վերաբերյալ կամ գենդերային կարծրատիպերի շրջանակում արված դիտողություններ, 46.9 տոկոսը  ակնհայտ սպառնալիքներ  ստացել,  կանանց գրեթե մեկ քառորդը սեռական ոտնձգության զոհեր են եղել:

 

Ակցիայի նկարները կարելի է դիտել՝  այս հղումով :

 

Հետազոտության արդյունքներին կարելի է ծանոթանալ այստեղ

 

***

 

 

ԵԽԽՎ -ն  մտահոգություն է հայտնել սոցիալական ցանցերում չափազանց ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ

 

 

 

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի առաջին օրը՝ հունվարի 21-ի նիստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի խորհրդարանական  ընտրություններին: Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրողներին ԵԽԽԽՎ-ի դիտորդական առաքելության ղեկավար լեհ պատգամավոր Ալեքսանդր Պոչեյը /Aleksander Pociej/ իր զեկույցում բարձր գնահատական է տվել Հայաստանի ընտրություններին, նշելով որ դրանք ազատ ու արդար էին, իսկ նախկինում կրկնվող ընտրախախտումները այս անգամ չեն եղել:  «Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունները Հայաստանում անցկացվել են հիմնարար ազատություններին համապատասխան, հանրային լայն վստահություն են վայելել», – ասել է նա։

 

Դրա հետ մեկտեղ նա  մտահոգություն է հայտնել ՀՀ ընտրություններում տեղ գտած ատելության հռետորաբանության վերաբերյալ, ինչն, իր կարծիքով պատճառ է հանդիսացել ընտրություններին ցածր մասնակցությանը։ 

 

Ֆրանսիացի պատգամավոր Դյուրանտոնը՝ անդրադառնալով Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Ալեքսանդր Պոչեյի  զեկույցին, անվանեց այն  ամբողջական ու հավասարակշռված, թեև նույնպես մտահոգիչ համարեց  ընտրությունների ընթացքում ագրեսիվ հռետորաբանությանը:

 

«Ընտրությունները լավ կազմակերպված էին՝ հիմնարար ազատությունների, ԶԼՄ-ների բազմակարծության հիմքով, սակայն մտահոգություններ կան ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում չափազանց ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ»,-ասաց Դյուրանտոնը:

 

Սլովենիայի պատգամավոր Անդրեյ Շիրցելը, ով ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում էր, նշեց, որ  ՀՀ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ և կարևորեց Հանրային հեռուստատեսությամբ  3 ժամ տևած դեբատը։ «Այնուամենայնիվ, ատելության հռետորաբանությունը քարոզարշավի ժամանակ նկատելի է եղել առցանց մեդիայի հատկապես մեկնաբանությունների բաժնում»,-ասաց պատգամավորը: 

 

Ինչպես հայտնի է, ավելի վաղ  այդ նույն   խնդրի վերաբերյալ մտահոգություն էին հայտնել նաև ԵԱՀԿ դիտորդները:  Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում  ագրեսիվ  հռետորաբանության թիրախ էին դարձել նաև մի շարք կին թեկնածուներ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:  

 

 

ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մի շարք ՀԿ-ների կոչն ատելության խոսքը բացառելու մասին  այստեղ

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 1090

Վերադառնալ վերև