Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Միլիտարիզմը մինի-շրջազգեստով. ինչու՞ է զորահանդեսին մասնակցած կանանց գունդը քննադատության արժանացել

Բրիտանական հանրահայտ The Mirror-ն անդրադարձել է  Մոսկվայում Մեծ հայրենական պատերազմի 71-ամյակին նվիրված շքերթի ժամանակ կանանց գնդի մասնակցությանը:

 

Նշենք, որ Մոսկվայում տեղի ունեցած  մայիսյան  զորահանդեսին  առաջին անգամ մասնակցել էր ՌԴ ՊՆ ռազմական համալարանի կին զինծառայողների շքերթային հաշվարկն՝ գրավելով ներկաների ուշադրությունն  ու համակրանքը:  Նրանց հագուստը սակայն քննադատության է արժանացել բրիտանացի լրագրողների կողմից:

 

 

The Mirror-ը՝ մանրամասնորեն նկարագրելով կին զինվորականների շրջազգեստի երկարությունը ու կոշիկների կրունկների  բարձրությունը, նշել է, որ նրանց  հագուստը  հնաոճ էր ու սեքսիստական: Պարբերականը կարծիք է հայտնել,  որ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդպիսով ուզում էր «շլացնել հակառակորդին մինի-շրջազգեստների բանակով»:

 

Ի պատասխան, այս հոդվածին ռուսական մամուլը ներկայացրել է ողջ աշխարհում կին զինվորականների հանդերձանքի  մասին ֆոտոռեպորտաժ, որը ներկայացնում  ենք  այս հղումով առանց մեկնաբանությունների:

 

Նշենք, որ այսօր կանայք ծառայում են աշխարհի 80 բանակներում՝ զորակոչային կամ պայմանագրային հիմունքներով:  Ռուսաստանի բանակը ունի ավելի քան 32 հազար կանայք: Դրանցից, 5600 – սպաներ: ՆԱՏՕ-ի երկրներում (28 երկրներ), զինվորական կանանց թիվը աճել է վերջին 5 տարիների ընթացքում 10 անգամ՝ դառնալով ավելի քան 300 հազար: Որպես կանոն կանայք ծառայում են  կամավոր հիմունքներով (բացառությամբ Իսրայելի, որտեղ զինվորական ծառայությունը կախված չէ սեռից):

 

Հայաստանի հանրապետության բանակում  ՊՆ-ի տվյալներով ավելի քան  2 հազար կին է ծառայում: Իսկ 2014-ից  ՀՀ իգական սեռի քաղաքացիները   հնարավորություն ունեն   սովորելու   ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում:  Ի դեպ, դեռես 2011-ին Հայաստանի անկախության 20-ամյակի  զորահանդեսին    առաջին անգամ մասնակցել էին կին զինվորականներ:

 

Կարդացեք «Կանայք եւ բանակը»  խորագրի ներքո  մեր կայքում հրապարակված նյութերը.

 

Կանայք զինված ուժերում. ի՞նչ են ցույց տալիս ուսումնասիրությունները

Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »

Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ

Երբ մարտի են գնում աղջիկները

Միակ հուշարձանը՝ պատերազմին մասնակցած կանանց պատվին

Ռոզալյա Աբգարյան. «Մեզ համար չկար հարց՝ մեկնե՞լ ռազմաճակատ, թե՞ ոչ»

Աղավնի Սահակյան. «Եթե կամավոր մեկնում ես ռազմի դաշտ, ուրեմն պիտի կռվես տղամարդուն հավասար»

«Մելսիդան վերցրել է զենքը և մի քանի րոպեներ անց ոչնչացրել անօդաչու սարքը»

Պատերազմ տեսած կանայք. «Անսովոր ճակատագրով սովորական կին եմ»…

«Գումարտակ». Ֆիլմ կանանց «մահվան գումարտակի» մասին

Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

«Անհնար է մոռանալ այդ ամենը»

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

Սահմանային զորամասի կանայք

Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին

Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

Մարիամի մեդալը

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

Դիտումների քանակը` 1994

Վերադառնալ վերև