Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Պատգամավորներն ընդդեմ  կանանց նկատմամբ բռնության

Այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորները դատապարտել են նախօրեին  Գյումրիում կնոջ և երեխայի նկատմամբ բռնության դեպքը, որի հետևանքով կինը մահացել էր, իսկ  նրա  12-ամյա դուստրը ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում է:

 

«Այս կինը 2020 թվականի արդեն երրորդ զոհն է: Բռնությունը ընտանիքում անընդունելի է: Ընդամենը երկու օր հետո շատերը մարտի 8-ը կնշեն, փուչիկներ կառնեն կանանց, կենացներ կասեն նրանց, մինչդեռ շատ ավելի կարևոր է՝ հասկանանք… դատախազության, ոստիկանության դերը պետք է վերաիմաստավորվի, որպեսզի նման դեպքեր այլևս տեղի չունենան, և բռնությունը իրապես արմատախիլ արվի հասարակությունից», -ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

 

 

Նույն դեպքին անդրադարձավ նաև «Իմ քայլից» Նազելի Բաղդասարյանը, որը ծնունդով Գյումրիից է. «Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում, մի քաղաքում, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, տեղի է ունեցել ցերեկը, խիտ բնակեցված թաղամասում, հնարության անտարբերության ներքո»: Պատգամավորը նկատեց, որ երբ հայտարարվում է, թե հայ հասարակության մեջ կա բռնություն, ոմանք հակադարձում են, թե դա հարիր չէ հայի նկարագրին:

 

Գյումրիում տեղի ունեցածի վերաբերյալ

Հանրությունը պետք է սթափ եւ զգոն լինի բռնության ցանկացած դեպքի նկատմամբ։ Նախօրեին կատարվածը եւս մեկ անգամ ապացուցում է, որ համընդհանուր անտարբերությունը ծնում է նոր հանցագործություններ։ Պետությունը պետք է ձեռնարկի խստագույն միջոցներ նմանօրինակ երեւույթները կանխելու համար:Nazeli Baghdasarian

Gepostet von Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան am Donnerstag, 5. März 2020

 

«Այո, բռնություն կա և ցավոք, այնքան է սերտաճել, որ շատերը սառնասրտորեն են վերաբերվում այդ դեպքին, ավելին, համացանցում վիրավորանքների տեղատարափ էր մահացած կնոջ հասցեին: Եթե մենք շարունակենք անտարբեր ձևանալ, ապա այս դեպքերը կշատանան», -հուզված հավելեց պատգամավորը՝ կոչ անելով սթափ նայել իրավիճակին: Բռնության անթույլատրելի լինելու մասին խոսեց նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը՝ ընդգծելով, որ նման արարք կատարած անձինք պետք է պատժվեն օրենքի ողջ խոստությամբ:

 

«Ես լիովին կիսում եմ իմ նախորդ գործընկերների մտահոգությունները: Շատ ցավալի է կատարավածը: Ըստ էության, հանրությունը առայժմ չի կարողանում հաղթահարել անտարբերությունը և դաժանությունը, որովհետև շատ բաներ ծնվում են անտարբերությունից: Այո, ես էլ եմ համաձայն, որ մենք օրենսդրական կտրուկ խստացումներ պետք է անենք: Երբ կհասնենք մի իրավիճակի, որ հանրությունը կինքնամաքրվի, նոր այդ ժամանակ որոշ բաներ կթուլացվեն», -իր հերթին հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը:

 

«Սա այլևս կարմիր գիծ է: Սա այլևս հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով կասեցնել է պետք:Ու ինձ զարհուրեցնում են որոշ միաբջիջներ, ովքեր քննարկում եմ սպանված կնոջ վարքն ու փորձում արդարացնել տղամարդու անձնագիր ստացած այն բռնարար իմբիցիլներին, ովքեր կարծում են, որ կինը կադաստրի վկայականով իրենց հանձնված սեփականություն է: Բռնությունը չի կարող և չպետք է ունենա որևէ արդարացում` սա աքսիոմ է: Եվ ով սա չի հասկանում, ինձ համար նույնքան բռնարար է», – գրել է իր ֆեյբուքյան էջում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Գյումրիում 28-ամյա տղամարդը  դաժանորեն ծեծել էր 43-ամյա կնոջը, ով ստացված վնասվածքներից ժամեր անց (մոտ 8 ժամ անց) մահացել է տանը:  Կնոջ 12-ամյա դուստրը, ով նույնպես ծեծի է ենթարկվել, վիրահատվել է  և այժմ գտնվում է   «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում , անգիտակից վիճակում, միացված է արհեստական շնչառության սարքին: Նա ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:  

 

Մորը և դստերը դաժան ծեծի ենթարկած անձը, ով նախնական տվյալներով  սպանված կնոջ զուգընկերն է եղել,  ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի առաջին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

«Թերի է օրենսդրությունը, որը  թույլ չի  տալիս ապահովել ընտանեկան բռնության արդյունավետ պաշտպանություն և  կանխարգելում»․ ՄԻՊ

«Դու մենակ չես» . ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար աջակցության կենտրոնների և ապաստարանների ցանկ

Ինչպե՞ս է պետությունն օգնում ընտանեկան բռնության ենթարկված անձանց

Ինչպե՞ս պետք է աշխատի ոստիկանությունը ընտանեկան բռնությունից տուժածների և բռնարարների հետ  

Human Rights Watch. Հայաստանում ընտանեկան բռնությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր

Ովքե՞ ր են ընդգրկվել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմում

ԵԽԽՎ համազեկուցողները հիշեցրել են  Ստամբուլի և Լանցարոտի կոնվենցիաների վավերացման մասին

 

 

Ինչ են փաստում հետազոտությունները .

 

«Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ». զեկույց

Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց

«Իմ ընտանիքը, ես ու ապերս ենք…»

«Կինը պետք է լռի». հետազոտության մանրամասներ

«Մենք հակված ենք հանդուրժել նաև այն ընտանիքը, որտեղ բռնություն կա». հետազոտություն

«Իմ տղան ինձ է պաշտում, ես՝ իրեն, հարսն ով է…». սկեսուրների դերակատարումը տղաների ընտանիքներում

Հայ  կանայք դարձել են ավելի ինքնուրույն, սակայն հիմնականում վաստակում են  ամուսնուց ավելի քիչ. հետազոտություն

Գենդերային հավասարությունը տղամարդկանց ընկալումներում. հետազոտություն

Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ

 Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց

Հայկական սերիալների խեղված արժեքները / տեսահոլովակ

 

Դիտումների քանակը` 352

Վերադառնալ վերև