Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մեկնարկել է խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու գործընթացը

arm136775076123Փետրվարի 6-ից  մեկնարկել  է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման գործընթացը։

 

ՀՀ  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, քաղաքական ուժերը գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև փետրվարի 16-ը։

 

Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման ժամանակահատվածը մեկնարկելու է փետրվարի 16-ից մինչև 26-ը։

 

Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը մեկնարկում է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը։ 

Դիտումների քանակը` 458

Վերադառնալ վերև