Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

Կանանց կարգավիճակը և նրանց ազդեցությունը քաղաքական ինստիտուտների ձևավորման և քաղաքական որոշումների ընդունման գործընթացների վրա բնութագող կարևոր ցուցանիշներից մեկն է համարվում երկրի խորհրդարանում ներկայացված կանանց տոկոսը:

 

Կանայք ՀՀ Ազգային ժողովի գործող գումարման կազմում 10%-ով  են ներկայացված, ինչը կրկնակի ցածր է, քան աշխարհի միապալատ խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին ցուցանիշը, որը Միջխորհրդարանական միության վերջին տվյալներով կազմում է 22,8%:

 

Աշխարհում ամենաբարձր ցուցանիշը Հյուսիսային Եվրոպայի երկրներում է` 41,1%, ԵԱՀԿ երկրների խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը 25,7% է: Կանանց մասնակցության ամենացածր տոկոսն արաբական աշխարհի (19,1%) և խաղաղօվկիանոսյան (13,4%) երկրների խորհրդարաններում է:

 

Հատկանշական է, որ 20 տարվա ընթացքում՝   Ազգային Ժողովի  հինգ գումարումների  արդյունքում   կանանց ներկայացվածությունը  աճել  է ընդամենը 4%-ով, այն էլ  կիրառվող քվոտաների շնորհիվ.    1995-ին  այն  6 %  էր, 2015-ին ՝ 10 %:

 

Այդ նույն   նույն ժամանահատվածում կանանց միջին թիվը աշխարհի   խորհրդարաններում ավելի քան  կրկնապատկվել է` 11%-ց մինչեւ  23%:

 

Այս ամենի հետ մեկտեղ նշենք,  որ  աճել է կանանց թիվը ՀՀ  Ազգային ժողովի  ղեկավար կազմում. նրանք այսօր ղեկավարում են ԱԺ խմբակցությունների ուղիղ կեսը, ներկայացված են՝  2 փոխխոսնակներից մեկի պաշտոնում , լխավորում ՝  12 մշտական հանձնաժողովներից 2-ը:

 

WomenNet.am

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»

Խորհրդարանական կանայք. ինչպե՞ս են քվեարկել, ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկել

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

 

 

Դիտումների քանակը` 2718

Վերադառնալ վերև