Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Խաղաղության միջազգային օր. ինչպիսի՞ն էր այն աշխարհում

Մեկ օրում սահմանը հատած 70 հազար ահաբեկված փախստականներ Սիրիայից , դաժանորեն  սպանված քուրդ երեխաներ ու կանայք ,մահապատժի ենթարկված   պատանդներ, Դեր Զորում պայթեցված Սրբոց Նահատակաց եկեղեցին,  գնդակոծությունների մասին նոր հաղորդագրություններ  Ուկրաինայից … Այսպիսին  էր այս տարի  Խաղաղության միջազգային օրը   աշխարհում տեղեկատվական միջոցների  ներկայացմամբ:

 

Հիշեցնենք.որ սեպտեմբերի 21-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից   1981-ին   ընդունած բանաձևով  ճանաչվեց  Խաղաղության միջազգային օր: Ավելի ուշ՝ 2001ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց  մեկ այլ  բանաձեւ, որը սեպտեմբերի 21-ը հայտարարել է առանց բռնության եւ հրադադարի օր` ամբողջ աշխարհով մեկ միջոցառումներ անցկացնելով՝ խաղաղության իդեալների և բռնությունից հրաժարվելու գաղափարի քարոզչության նպատակով:

 

Այս տարվա  Խաղաղության օրը անչափ  հեռու էր խաղաղությունից…  Դրա մասին է վկայում   միջազգային լրահոսը,ըստ որի  Սիրիայում “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման գրոհայինները դաժան հաշվեհարդար էին  տեսնում քուրդ բնակչության հետ, սպանում կանանց և երեխաներին:   ՄԱԿ-ի փախստականների հարցերով  գերագույն հանձնակատարի գրասենյակի հաղորդմամբ,  «Իսլամական պետություն»  ծայրահեղականների  ահաբեկչական  գործողությունների հետևանքով միայն մեկ օրվա մեջ` սեպտեմբերի 20-21-ը շուրջ  70 հազար (վերջի տեղեկություններով 100 հազար ) սիրիացիներ  հատել են  սահմանը և  անցել են Թուրքիա: Արաբական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, ծայրահեղական   խմբավորումը մահապատժի է ենթարկել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական գյուղերի գերիներին: Նրանց թվում շատ  կանայք և երեխաներ կան: Մինչև այժմ հստակ տեղեկ ություններ չկան, թե որքան է գերիների կամ սպանվածների թիվը: Ոչ պաշտոնական տեղեկություններով անհայտ կորածների թիվը գերազանցում է 800-ը…

 

Մի խոսքով, միայն տագնապ առաջացնող լուրեր, որոնք  հեռու են օրվա խորհուրդը արտահայտող գաղափարից, այն է. ստիպել մարդկությանը ո’չ միայն խորհել խաղաղության մասին, այլև` հանուն դրա ինչ-որ բան անել…

 

Դիտումների քանակը` 4467

Վերադառնալ վերև