Պեկինի Գործողությունների ծրագրի առանձնահատկությունները
Միայն քաղաքական կամքը բավարար չէ
Պեկինի Գործողությունների ծրագրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ի սկզբանե հաջողվեց ապահովել պետությունների և քաղաքացիական հասարակության կարծիքների խաչաձևումն ու միասնությունը և դրա շնորհիվ այդ փաստաթղթի բարձր որակը:
Դեռևս ծրագրի մշակման փուլում ակնհայտ էր, որ սոսկ քաղաքական կամքը բավարար չէ գենդերային հավասարության գաղափարը կենսագործելու համար, անհրաժեշտ է ներգրավել քաղաքացիական հասարակության բոլոր հաստատությունները, որոնք կարող են ազդել հասարակական կարծիքի վրա, հետևապես 12 ոլորտների վերաբերյալ հանձնարարականները ուղղված են թե՛ պետական, թե՛ քաղաքացիական հասարակության կառույցներին: Պեկինի խորհրդաժողովում ձևավորված ավանդույթով այսօր էլ՝ 25 տարի անց, Պեկինի Գործողությունների ծրագրի իրականացման դիտարկումը կատարվում է երկու մակարդակով` պաշտոնական` կառավարությունների կողմից ներկայացվող ազգային զեկույցների և դրան զուգահեռ` ոչ կառավարական՝ այլընտրանքային զեկույցների միջոցով: Ու թեև պաշտոնապես այլընտրանքային զեկույց Հայաստանի կողմից դեռևս չի ներկայացվել, «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում արվել է Հայաստանում Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի իրականացման վերլուծություն՝ մի շարք ոլորտներում:

Հայաստանում Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի իրականացման վերլուծություն
Անգլերեն
Կանանց շարժման «ճանապարհային քարտեզը»
Պեկինի Գործողությունների ծրագիրը ոչ միայն պետությունների համար գենդերային հավասարության ապահովման հիմնարար ուղեցույց է, այլև կանանց շարժման զարգացման համընդգրկուն ռազմավարություն: Պեկինի Գործողությունների ծրագիրը ողջ աշխարհում, այդ թվում և՝ Հայաստանում, կանանց կազմակերպությունների աճի հզոր խթան դարձավ:

Եվ թեպետ 1995-ից հետո Հայաստանում ստեղծված ավելի քան 50 կանանց կազմակերպություններից ոչ բոլորը կարողացան կայանալ ժամանակի ընթացքում, Պեկինի Գործողությունների ծրագիրը ճանապարհային քարտեզ ծառայեց շատ կանանց կազմակերպությունների զարգացման համար: Այսօր էլ հանրապետությունում նորաստեղծ հասարակական կազմակերպությունները այդ ռազմավարական փաստաթղթի իմաստավորման և նորովի ընթերցման կարիք ունեն:
Հուայրոու, 1995
Կանանց չորրորդ համաշխարհային խորհրդաժողովի աշխատանքներն ընթանում էին երկու զուգահեռ հարթակներում՝ պաշտոնական մակարդակի համաժողովն անցկացվում էր Պեկինում, իսկ մերձակայքում՝ Հուայրոում, տեղի էր ունենում ոչ կառավարակական կազմակերպությունների ֆորումը՝ 30 հազար ակտիվիստների մասնակցությամբ:
Made on
Tilda