Պեկինի Գործողությունների ծրագրի
20-ամյա գնահատումը տեղի ունեցավ 2015 թ. Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի ընթացքում, որն անցավ «Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է» կարգախոսի ներքո:
Անդամ պետություններն ընդունեցին
Քաղաքական հռչակագիր, որով մտահոգություն հայտնեցին, որ որևէ երկիր չի կարողացել ամբողջությամբ իրականացնել Պեկինի հռչակագիրն ու Գործողությունների ծրագիրը, և նշվեց, որ առաջընթացն այս ոլորտներում անընդունելիորեն դանդաղ է եղել: Վերահաստատելով, որ պատրաստ են գործել Պեկինի Գործողությունների ծրագրի հիման վրա, անդամ պետությունները համաձայնեցին, որ մինչև 2020 թ. արդեն իսկ պետք է զգալի առաջընթաց արձանագրեն գենդերային հավասարության, կանանց հնարավորությունների ընդլայնման հարցում, իսկ մինչև 2030 թվականը հասնեն Կայուն զարգացման օրակարգով նախանշված 50/50 հավասարության շեմին՝ ապահովելով կանանց և տղամարդկանց լիակատար հավասարություն բոլոր ոլորտներում: Պեկին + 20 գործնթացի շրջանակում հռչակվեց
«Մոլորակ 50/50» բանաձևը և սկիզբ դրվեց
He for She շարժմանը, որի նպատակն է ներգրավել տղամարդկանց գենդերային հավասարության գաղափարն առաջ տանելու հարցում: