Ռազմավարական նպատակները
1. Կանանց մասնակցության ընդլայնում հակամարտությունների կարգավորմանը վերաբերող որոշումների ընդունման մակարդակում և այն կանանց պաշտպանություն, որոնք գտնվում են զինված և այլ հակամարտությունների գոտում կամ օտարերկրյա օկուպացիայի պայմաններում:
2. Ռազմական գերծախսերի կրճատում և սպառազինության առկայության հսկողություն:
3. Հակամարտությունների կարգավորման ոչ բռնի ձևերի քարոզչություն և կոնֆլիկտային իրավիճակներում մարդու իրավունքների խախտումների դեպքերի թվի կրճատում:
4. Խաղաղության մշակույթի քարոզչության գործում կանանց ավանդի ավելացման օժանդակություն:
5. Պաշտպանություն, օգնություն և մասնագիտական պատրաստություն միջազգային պաշտպանության կարիք ունեցող փախստական, տեղահանված, և ներքին տեղահանված կանանց:
6. Օգնություն գաղութային երկրներում և ոչ ինքնակառավարվող տարածքներում գտնվող կանանց: