Ռազմավարական նպատակները
1. Աղջիկների նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացում:
2. Աղջիկների նկատմամբ բացասական մշակութային ավանդույթների և գործելակերպի վերացում:
3. Աղջիկների իրավունքների խրախուսում և պաշտպանություն և նրանց ներուժի և պահանջմունքների մասին հասարակայնության իրազեկության բարձրացում:
4. Աղջիկների նկատմամբ խտրականության վերացում կրթության, հմտությունների զարգացման և մասնագիտական պատրաստության ոլորտում:
5. Աղջիկների նկատմամբ խտրականության վերացում առողջապահության և սննդի ոլորտներում:
6. Երեխաների աշխատանքի տնտեսական շահագործման վերացում և աղջիկների պաշտպանություն աշխատատեղերում:
7. Աղջիկների նկատմամբ բռնության վերացում:
8. Աղջիկների իրազեկում սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքի հարցերի շուրջ:
9. Աղջիկների դրության բարելավման գործում ընտանիքի դերի ամրապնդում: