«ՀԱՎԱՍԱՐ»-ը Տավուշում
Մայիսի 31-ին Տավուշի մարզպետարանում կայացավ «ՀԱՎԱՍԱՐ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որը անցկացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակներում և Օքսֆամի «Հավասարեցնել» գլոբալ քարոզարշավի մասն է կազմում: Հիշեցնենք, որ ցուցահանդեսի առաջին շնորհանդեսը տեղի էր ունեցել Ազգային ժողովում մայիսի կեսին եւ այժմ այն ցուցադրվելու է մարզերում: Տավուշը՝ մարզային առաջին կանգառն էր: Ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների կարևորության խնդիրը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Օքսֆամի կողմից հիմնված գյուղատնտեսական կոոպերատիվների անդամներ ՝ կանայք և տղամարդիկ, նաև մարզպետարանի աշխատողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունեց ու շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ցուցադրությունը Տավուշի մարզպետարանում կազմակերպելու համար՝ նշելով, որ թեման շատ կարևոր է ու արդիական:
Ցուցահանդեսի բացումից հետո տեղի ունեցավ նաև սեմինար «Կանանց ու տղամարդկանց հավասարությունը՝ երկրի զարգացման և սոցիալական արդարության նախադրյալ» թեմայով:
Դիտումների քանակը` 2360