Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«ՀԱՎԱՍԱՐ»-ը Տավուշում

 

Մայիսի 31-ին  Տավուշի մարզպետարանում կայացավ  «ՀԱՎԱՍԱՐ»  խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որը անցկացվում է  «ՕքսԵՋեն»  հիմնադրամի  «ՀԱՎԱՍԱՐ»  քարոզարշավի շրջանակներում և Օքսֆամի  «Հավասարեցնել» գլոբալ քարոզարշավի մասն է կազմում: Հիշեցնենք, որ ցուցահանդեսի առաջին  շնորհանդեսը տեղի էր ունեցել  Ազգային ժողովում մայիսի կեսին  եւ այժմ այն ցուցադրվելու է մարզերում:  Տավուշը՝ մարզային առաջին կանգառն էր:  Ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների կարևորության  խնդիրը: Ցուցահանդեսի բացմանը  մասնակցեցին  մարզի  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,  Օքսֆամի կողմից  հիմնված գյուղատնտեսական կոոպերատիվների անդամներ ՝ կանայք և տղամարդիկ,  նաև մարզպետարանի աշխատողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:  Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից ողջունեց ու շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ցուցադրությունը Տավուշի մարզպետարանում կազմակերպելու համար՝ նշելով, որ թեման շատ կարևոր է  ու արդիական:
Ցուցահանդեսի բացումից հետո տեղի ունեցավ նաև սեմինար  «Կանանց ու տղամարդկանց հավասարությունը՝  երկրի զարգացման և սոցիալական արդարության նախադրյալ» թեմայով:

no images were found

Դիտումների քանակը` 2357

Վերադառնալ վերև