Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Հավասար» ցուցահանդես

Ազգային ժողովում  բացվել է   լուսանկարչական ցուցահանդես, որի խորագիրն է՝  «Հավասար. հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների»: 

Ցուցահանդեսի նպատակն է  կին և տղամարդ քաղաքական գործիչների հետ միասին  բարձրաձայնել կանանց  քաղաքական մասնակցության ընդլայնման  խնդիրը  և խոսել այն քայլերի մասին, որոնք կնպաստեն օրենսդիր մարմնում կանանց ներկայացվածության բարձրացմանը:  Ցուցահանդեսը   նախաձեռնել եւ իրականացրել են Օքսֆամի հայաստանյան գրասենյակն ու «ՕքսԵՋեն» հիմնադրամը՝  «Հավասար» քարոզարշավի շրջանակներում:  Ցուցահանդեսին որպես բնորդներ հանդես են եկել  քաղաքական, մշակութային ու այլ ոլորտներ ներկայացնող գործիչներ, ովքեր  ձեռքերը հավասարության նշանի ձեւով  պարզելով  ընդգծել են իրենց ասելիքը՝  այն է, որ  կանայք եւ տղամարդիկ հավասար իրավունքներ եւ հնարավորություններ պետք է ունենան:

Լուսանկարների հեղինակն է` Արամ Կիրակոսյանը:

Առավել մանրամասն կարդացեք.  «Մեկ քայլ առաջ դեպի հավասարություն…» 

Դիտումների քանակը` 3218

Վերադառնալ վերև