Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանայք եւ Օլիմպիական խաղերը

Ռիո-2016 Օլիմպիական խաղերին մասնակցող կին մարզիկների թիվը գրեթե 45% է կազմում: Այսօր կանայք մրցում են բացառապես բոլոր մարզաձեւերում: Սակայն դեպի Օլիմպիական խաղեր կանանց մուտքը հեշտ եւ արագ չի եղել…

 

Հին  Հունաստանում օլիմպիական  խաղերին   մասնակցելու իրավունք ունեցել են բացառապես տղամարդիկ: Հանդիսատեսի շարքերում կանանց ներկայությունը եւս թույլատրելի չէր, միայն աղջիկ երեխաները եւ դեռահասները կարող էին դիտել խաղերը՝ տղամարդկանց հետ միասին: Եթե ամուսնացած կնոջը հայտնաբերեին հանդիսատեսների շարքերում, կարող էին լեռից ցած նետել՝ որպես պատիժ:

 

1896 թվականին, երբ մեկնարկել են ժամանակակից Օլիմպիական խաղերը, ոչ մի կին մարզիկ չի մասնակցել դրանց: Կազմակերպիչները համարել են, որ կանանց մասնակցությունը  ոչ էսթետիկ կարող է լինել: Սակայն չորս տարի անց՝ հաջորդ Օլիմպիական խաղերին, կանայք իրենց ուժերն են փորձել թենիսում եւ գոլֆում: 1900 թվականին Օլիմպիական խաղերին մասնակցող 997 մարզիկներից միայն 22ն են կին եղել:  Կանանց թիվն աստիճանաբար աճել է: 1984 թվականին մարզիկների 23%ը կին էր, իսկ արդեն 2012ին այդ թիվը անցել է 44%ը:

 

Առավել մանրամասն . http://womennet.am/women-at-olimpia/

 

 

 

 

Դիտումների քանակը` 6818

Վերադառնալ վերև