Կանայք եւ Օլիմպիական խաղերը
Ռիո-2016 Օլիմպիական խաղերին մասնակցող կին մարզիկների թիվը գրեթե 45% է կազմում: Այսօր կանայք մրցում են բացառապես բոլոր մարզաձեւերում: Սակայն դեպի Օլիմպիական խաղեր կանանց մուտքը հեշտ եւ արագ չի եղել…
Հին Հունաստանում օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ունեցել են բացառապես տղամարդիկ: Հանդիսատեսի շարքերում կանանց ներկայությունը եւս թույլատրելի չէր, միայն աղջիկ երեխաները եւ դեռահասները կարող էին դիտել խաղերը՝ տղամարդկանց հետ միասին: Եթե ամուսնացած կնոջը հայտնաբերեին հանդիսատեսների շարքերում, կարող էին լեռից ցած նետել՝ որպես պատիժ:
1896 թվականին, երբ մեկնարկել են ժամանակակից Օլիմպիական խաղերը, ոչ մի կին մարզիկ չի մասնակցել դրանց: Կազմակերպիչները համարել են, որ կանանց մասնակցությունը ոչ էսթետիկ կարող է լինել: Սակայն չորս տարի անց՝ հաջորդ Օլիմպիական խաղերին, կանայք իրենց ուժերն են փորձել թենիսում եւ գոլֆում: 1900 թվականին Օլիմպիական խաղերին մասնակցող 997 մարզիկներից միայն 22ն են կին եղել: Կանանց թիվն աստիճանաբար աճել է: 1984 թվականին մարզիկների 23%ը կին էր, իսկ արդեն 2012ին այդ թիվը անցել է 44%ը:
Առավել մանրամասն . http://womennet.am/women-at-olimpia/
no images were found
Դիտումների քանակը` 6824