Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայաստանում  ՄԱԿ-ի գրասենյակում  ստորագրվեց  սեռական և գենդերային բռնության  դեպքերի արձագանքման ու  կանխարգելման վերաբերյալ  ընթացակարգ

Նոյեմբերի 21-ին,  «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերացմանն»  ուղղված  16- օրյա  միջազգային արշավի նախաշեմին,   Հայաստանում  ՄԱԿ-ի  գրասենյակում  կայացավ  սեռական և գենդերային բռնության դեպքերի  արձագանքմանը և կանխարգելմանն ուղղված  փաստաթղթի ստորագրումը: Ստորագրող կողմերն էին՝    ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակը /ՄԱԿ ՓՀԳ/ ու Հայկական  կարմիր խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/:

 

Փաստաթղթի լրիվ անվանումն է ՝ «Փախստականների, ապաստան հայցողների, տեղահանված և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև փախստականի կարգավիճակում գտնվող անձանց սեռական  և գենդերային հիմքով բռնության դեպքերի վարման Ստանդարտ գործառնական ընթացակարգերը»:  Այն   ստորագրեցին ՀՀ-ում ՄԱԿ ՓՀԳ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը և Հայկական  կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: Ընգծվեց նաև, որ միջոցառումը  անց է կացվում  ողջ աշխարհում   նոյեմբերի 25-ից  մեկնարկող  Ըննդեմ գենդերային բռնության ակտիվիզմի 16-օրյակի շրջանակում, որի կարգախոսն է  այս տարի. «Չանտեսելով  ոչ մեկին վերացնե՛նք բռնությունը կանանց ու աղջիկների նկատմամբ»:    

   

ՀՀ-ում ՄԱԿ ՓՀԳ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթն  իր խոսքում ընդգծեց, որ սեռական և գենդերային բռնությունների արձագանքումն ու կանխարգելումը  բազմատեսակ  ծառայությունների  և կազմակերպությունների պահանջն է, ուստի անհրաժեշտ է  համատեղ պայքար, որի  կազմակերպումը   հանգամանորեն  ներկայացված է ընթացակարգում: Նրա խոսքով  փաստաթղթով նախատեսվող   ուղղորդման մեխանիզմները լայն հնարավորություններ են ընձեռում  ապահովելու  ապաստան հայցող և փախստական  անձանց  պաշտպանությունը գենդերային բռնությունից, ինչպես նաև բարձրացնելու նրանց իրազեկվածությունը  խնդրի վերաբերյալ:

 

Նախքան  ստորագրման արարողակարգին անցնելը ներկաներին ուղղված ողջույնի  խոսքում Աննա Եղիազարյանը ներկայացրեց  համագործակցության  դաշտում ՀԿԽԸ-ի և  ՀՀ-ում ՄԱԿ ՓՀԳ գրասենյակի հետ իրականացվող  առաքելության  կարևորությունը: Նա  նաև հույս  հայտնեց, որ համատեղ  ջանքերով  Ստանդարտ  գործառնական ընթացակարգի մշակմամբ ու կիրառմամբ  հնարավոր կլինի  առավել  համապարփակ արձագանքել փախստականների նկատմամբ գենդերային  բռնության դրսևորումներին:

 

Ստորագրման արարողակարգին  հաջորդեց փախստականների պաշտպանության շրջանակներում ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած   ընտանեկան բռնության  մասին  օրենքի նախագծի քննարկումը:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 110

Վերադառնալ վերև