Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր

Գիտության ոլորտում կանանց ու աղջիկների համար հավասար հնարավորությունների ապահովմանը, նրանց  նկատմամբ խտրականության բացառմանը և առաջխաղացմանն է  ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի   70/212 բանաձևը, որով փետրվարի 11-ը հռչակվել է Գիտության ոլորտում  կանանց ու աղջիկների միջազգային օր:  Ի դեպ, այս բանաձևը նախաձեռնած  շուրջ  չորս տասնյակ պետությունների թվում  եղել է  նաև Հայաստանը:

 

 

 «Անհրաժեշտ է  խրախուսել ու աջակցել  կանանց և աղջիկներին ՝  իրենց ներուժն  որպես գիտական հետազոտողներ և նորարարներ ամբողջապես բացահայտելու հարցում»,  – ասված է  է օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշի ուղերձում:

 

 

Վերջին 15 տարիների ընթացքում համաշխարհային հանրությունը զգալի առաջընթաց է գրանցել կանանց և աղջիկների՝ գիտության մեջ ներգրավվածության առումով: Չնայած դրան, կանայք և աղջիկները դեռևս բախվում են սահմանափակումների ու խտրական վերբերմունքի  այս ոլորտում: Դրա մասին են վկայում   ՄԱԿ-ի տվյալները: Մինչդեռ գիտությունն, ինովացիաները  և գենդերային հավասարությունը՝ ներառված լինելով  մինչև 2030 թ.կայուն զարգացման օրակարգում, անբաժանելի տարրեր են  հանդիսանում զարգացման նպատակներին հասնելու  գործընթացում:

 

 

 Համաձայն հետազոտության, որ անցկացվել է 14 երկրներում, բակալավրի, մագիստրոսի ու դոկտորի աստիճան ստանալու հնարավորությունը կանանց ու աղջիկների համար կազմում է համապատասխանաբար՝ 18 %, 8 % և 2 %, այն դեպքում, որ տղամարդկանց պարագայում այդ ցուցանիշները՝  համապատասխանաբար  37 %, 18 % և 6 % են :

 

 

Ըստ ՀՀ Վիճագրական ծառայության տվյալների  Հայաստանում  գիտական աստիճան ունեցողներից 37 տոկոսը կանայք են:  Ըստ Եվրոպական միության վիճակագրական ծառայության, Եվրոպայի գիտնականների մեկ երրորդը կանայք են:  ԱՄՆ-ի  Ինդիանայի  համալսարանի գիտնականները՝ հաշվարկելով  կին և տղամարդ  գիտնականների կողմից հրապարակումների  թիվը,  եկել են գրեթե նույն հարաբերակցության . գիտական աշխատությունների հեղինակների  կին/տղամարդ տոկոսային  համամասնությունը   աշխարհում 30 / 70 է, համապատասխանաբար: Հետազոտողները վերլուծել են գիտական հոդվածների Web of Science միջազգային բազայում 2008- 2012 թ.թ հրապարակված  5.5 միլիոն գիտական  հոդված, որոնց հեղինակներն էին ավելի քան 27 մլն գիտնականներ:

 

Ի դեպ, արդեն  20 տարի է  L’Oreal և ՅՈՒՆԵՍԿՕ-ն համատեղ ծրագրեր են իրականացնում  գիտության մեջ կանանց խթանման նպատակով:  1998 թվականից սկսած ամեն տարի իրենց կողմից կազմակերպվող  Գիտությամբ զբաղվող կանանց համար  մրցանակաբաշխությանը ներկայացվում է հինգ կին՝ մեկական յուրաքանչյուր մայրցամաքից՝  ի ճանաչումն իրենց գիտական ձեռքբերումների, իրենց նվիրվածության և հասարակության մեջ  ազդեցությանը: Որպես կանոն նրանցից  յուրաքանչյուր գիտնական է ունեցել յուրօրինակ կարիերայի ուղի՝ համատեղելով բացառիկ տաղանդը, խոր հավատարմությունը իր մասնագիտությանը և քաջություն գործելու մի դաշտում, որտեղ  դեռևս գերիշխում են տղամարդիկ:

 

 

1998 թ.-ից ի վեր Լ’Օրեալ և ՅՈՒՆԵՍԿՕ մրցանակաբաշխությունը ճանաչել են ավելի քան 9 դափնեկիրների 30 երկրներից –  բացառիկ կանայք, ովքեր մեծ առաջընթաց են ունեցել գիտական հետազոտություններում: Նրանցից երկուսը աանացել   են նաև Նոբելյան մրցանակի՝ Էլիզաբետ Բլեքբերնը  բժշկագիտության և Ադա Յոնաթը քիմիայի ոլորտում:  

 

 

Սահմանվել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-L’Oréal –ի  միջազգային կրթաթոշակներ, որոնք տրամադրվում են ամեն տարի՝ սկսած 2000 -ից  15 խոստումնալից երիտասարդ կին գիտնականների:  Մինչ օրս, կրթաթոշակներ են տրամադրվել են ավելի քան 2,795 կանանց 115 երկրներում, թույլ  տալով նրանց հետամուտ լինել իրենց հետազոտություններին:

 

 

Նշենք, որ այս տարվա L’Oreal-ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությամբ զբաղվող կանանց համար մրցանակաբաշխությունը տեղի կունենա  մարտ ամսին Փարիզում : Մրցույթի մասնակից  առաջատար գիտնականներից  հինգ դափնեկիրները կընտրվեն միջազգային ժյուրիի կողմից՝ բաղկացած 12 հանրահայտ գիտնականներից: Յուրաքանչյուր դափնեկիր կստանա € 100,000 մրցանակ: Մրցանակաբաշխությունը կարևոր է  նաև նրանով, որ բերում է ականավոր կին գիտնականների տեսանելիության բարձրացմանը և դրանով իսկ ապահովում ուժեղ դերային մոդելներ գիտության կարիերան նախընտրող աղջիկների և երիտասարդ կանանց  համար:

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր.  Փետրվարի 11

Նորարար կանայք, ում մասին արժե պատմել ձեր աղջկան

«Nature» հանդեսը պարզել է, կա արդյոք կանանց նկատմամբ խտրականության գիտության մեջ

Անահիտ Գոգյան. «Ֆիզիկան ինձ համար ե´ւ սիրելի զբաղմունք է, ե´ւ աշխատանք ու մասնագիտություն»

Համացանցի թագուհիները

Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում

Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը

Կին գիտնականներ եւ նորարարներ / ֆոտոռեպորտաժ

Самые знаменитые женщины-ученые.

Филдсовскую медаль по математике впервые в истории получила женщина

Лучшие изобретения женщин в истории

Самые известные изобретения женщин.

10 женщин-учёных, изменивших мир

Хэди Ламарр  –  изобретательница  Wi-Fi

Учёные женщины Древней Греции

10 сделавших инновационные открытия женщин-учёных, которые были вычеркнуты из истории

Կանանց դար. Ատոմային կանայք / վիդեո

Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները / վիդեո

Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը

 

Դիտումների քանակը` 436

Վերադառնալ վերև