Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

ՏԻՄ ընտրություններ. Սարիգյուղում ու Չկալովում կանայք առավելագույն քվեներ են ստացել

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին,  կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ 

 

 

Հիշեցնենք, որ  7 համայնքում կայանալիք ավագանու անդամի հերթական ու արտահերթ ընտրություններին մասնակցում էր  99 թեկնածու, որոնցից 12-ը կանայք են։  Կանանցից 7-ը պայքարում էր  Արտաշատում, 3-ը՝ Սարիգյուղում, 2-ը՝ Չկալովում։  Համայնքի ղեկավարի կին թեկնածուներ չկային։

 

 

Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում առավել բարձր արդյունքներ են գրանցել կին թեկնածուները։  Մասնավորապես,  Կարինե Ասատրյանը ստացել է ամենաշատ ձայները, նրա օգտին քվեարկել է 83 համագյուղացի, իսկ ձայների քանակով երկրորդ տեղում է Լուիզա Ռևազյանը, նա ստացել է 75 քվե։ Մյուս կին թեկնածուի՝ Օֆելյա Ռևազյանի օգտին քվեարկել է 34 ընտրող, ինչը բավարար չէ ավագանու կազմում  ընդգրկվելու համար։ Քվեարկությանը մասնակցել է 498 ընտրող, անվավեր է ճանաչվել 9 քվեաթերթիկ։

 

 

Հիշեցնենք, որ այս գյուղում ավագանու հինգ տեղի համար պայքարում էր  11 թեկնածու։ Չնայած արդյունքները դեռ նախնական են, սակայն կարելի է փաստել, որ նորընտիր ավագանու հինգ անդամներից առնվազն երկուսը կանայք են լինելու։ Համեմատության համար նշենք, որ նախորդ ավագանու բոլոր հինգ անդամները տղամարդիկ են եղել։

 

 

Լոռու մարզի Չկալով գյուղում էլ 8 թեկնածուների թվում առավելագույն ձայներ ստացել է նախկին ավագանու անդամ Հասմիկ Քոչինյանը, ով նաև գործող գյուղապետի կինն է։  Նրան ձայն է  տվել 20 ընտրող քվեարկությանը մասնակցած  81 բնակչից: Մյուս կին թեկնածուի՝ Մանուշակ Քոչարյանի օգտին քվեարկել է մեկ ընտրող։ Մեկ քվե է ստացել նաև տղամարդ թեկնածուներից Աշոտ Մխիթարյանը։ Կարելի է փաստել, որ նորընտիր ավագանու կազմում կլինի մեկ կին։

 

 

 

Արտաշատում պայքարը թեժ է եղել՝ և թեկնածուներն էին շատ, և ընտրողները։ Քվեարկությանը մասնակցել է 21 717 ընտրող, անվավեր է ճանաչվել  197 քվեաթերթիկ։ Վավեր ձայները բաշխվել են 48 թեկնածուների միջև։ Հիշեցնենք, որ թեկնածուներից 7-ը կանայք են։ Տարածքային ընտրական հանձնաժողովից հայտնեցին, որ  նախնական տվյալներով, անցողիկ շեմը  եղել է 201 քվեն։ Այդ շեմը կանանցից ոչ մեկը  հաղթահարել չի կարողացել, բայց քիչ ձայներ էլ չեն ստացել։

 

 

Կանանց ստացած քվեները՝ ըստ ԿԸՀ-ում հրապարակված տվյալների.

 

  1. Անկուսակցական, ինքնաառաջադրված Նելլի Ալոյան- 185 քվե
  2. ԲՀԿ անդամ Աննա Գալստյան- 180 քվե
  3. Անկուսակցական, ինքնաառաջադրված, Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Թինա Մարգարյան- 31 քվե
  4. Անկուսակցական, ինքնաառաջադրված, «Ռոբադա» ՍՊԸ տնօրեն Կարինե Միքայելյան-142 քվե
  5. Անկուսակցական, ինքնաառաջադրված, նախկին ավագանու անդամ Հերիքնազ Նազարյան-92 քվե
  6. Անկուսակցական, ինքնաառաջադրված, Արտաշատի ավագ դպրոցի ուսուցչուհի Արմինե Սարգսյան-86 քվե
  7. «Հանուն սոցիալական արդարություն» կուսակցության անդամ է Արաքսյա Ստեփանյան-70 քվե։

 

 

Արտաշատի ավագանին կազմված է 15 անդամից, նախնական տվյալներով նորընտիր ավագանիում կանայք չեն լինի։ Նախկին ավագանու կազմում 2 կին կար՝  Նազարյան Հերիքնազը և Հայրապետյան Ռուզանը։

 

 

Ամփոփելով արդյունքները՝ 12 կին թեկնածուներից երեքն են ընտրվել։ Հիշեցնենք նաև, որ այս  ընտրություններին առաջադրված կանանց թիվն ավելի մեծ էր, սակայն ընտրություններից առաջ ինքնաբացարկ էին հայտնել երկու կին Արարատի մարզի Արևաբույր համայնքից, իսկ  ավելի վաղ՝ մինչ գրանցումը փաստաթղթերը հետ էին վերցրել Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած երկու կին:  Նշված կանանց ընտրապայքարից դուրս գալու դրդապատճառները  հայտնի չեն:

 

 

Հ. Կարապետյան

 

 

 

Կարդացեք մեր կայքում  սեպտեմբերի 29-ի ընտրություններում կանանց մասնակցության մասին.

 

 

Յոթը Արտաշատից . նախընտրական հեռուստառեպորտաժ

Արմինե Սարգսյան.  «Իմ  պարտականությունն է նպաստել սիրելի քաղաքի  զարգացմանը»

Նելլի Ալոյան.«Արտաշատի  բնակիչը վաստակել է արժանապատիվ  ապրելու  իրավունքը»

Արաքսյա Ստեփանյան. «Երբ պատրաստ ես քո ողջ ներուժը ներդնել ի նպաստ ծննդավայրիդ»

Աննա Գալստյան. «Քաղաքին կնոջ հոգատարություն է պետք»

Թինա Մարգարյան. « Հանդես գանք նոր  ծրագրերով ու գաղափարներով, սեփական կարծիքը հայտնելու համարձակությամբ»»

Կարինե Միքայելյան. «Արտաշատ քաղաքի ցանկացած  խնդիր  նաև  իմ խնդիրն է»

Հերիքնազ Նազարյան. «Արտաշատցուն  վերադարձնենք քաղաքի տիրոջ իրավունքն և զգացողությունը»

Ինքնաբացարկներ. Կին թեկնածուներից երկուսը հրաժարվեցին պայքարից

Օֆելյա Ռևազյան. «Տղամարդկանց կողքին նաև կնոջ ձեռք է պետք. արարող, ստեղծող, գեղեցկացնող ձեռք…»

Կարինե Ասատրյան. «Եթե մարդիկ  իմ մեջ կարող ուժ են տեսնում, ուրեմն պետք է առաջադրվել ու պայքարել» 

Լուիզա Ռևազյան. «Հեղափոխություն եղավ նաև իմ մեջ, իմ մտքում ու մտածողության մեջ»

«Առաջադրվե՛ք, պետք չէ վախենալ չընտրվելուց »…

«ՀԱՎԱՍԱՐ-ի մարաթոն»-ը ՝ Լոռու մարզում

«ՀԱՎԱՍԱՐ-ի մարաթոն» ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Արտահերթ կարգով վեց գյուղում համայնքապետ ու ավագանի կընտրեն

ՏԻՄ 2019. կանայք պայքարելու են միայն ավագանու ընտրություններում

Սեպտեմբերին հերթական ընտրություններ կանցնեն 17 համայնքներում

 

 

 

Դիտումների քանակը` 464

Վերադառնալ վերև