Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հարավային Կորեայի նախկին նախագահին մերկ պատկերող կտավը զայրացրել է նրա կողմնակիցներին

korea

 

Հայտնի իմպրեսիոնիստ Էդուարդ Մանեի «Օլիմպիա» կտավի նմանօրինակ ստեղծագործությունը Հարավային Կորեայում բարձրացրել է  դժգոհության մեծ ալիք և քաղաքական լուրջ սկանդալ: Կտավում, որը ցուցադրվել է երկրի խորհրդարանում, նկարիչը երկրի նախկին նախագահ Պակ Կին Հեին և նրա ընկերուհուն, պատկերել է մերկ: Մեկ ամիս առաջ  հենց այդ ընկերուհու  պատճառով նախագահ  Պակ Կին Հեն  կոռուպցիայի մեջ է մեղադրվել և  իմփիչմենթի միջոցով պաշտոնանկ արվել:  Թեմային է անդրադառնում Panorama.am –ը նշելով, որ  Պակ Կին Հեի կողմնակիցները հարձակվել և պատռել են «Կեղտոտ երազներ» կտավը:

 

Ստեղծագործությունը վնասելու համար ձերբակալվել է Հարավային Կորեայի նավատորմի 63-ամյա պաշտոնաթող ծովակալը: Նա հայտարարել է, որ վրդովվել է այն փաստից, որ նկարը ցուցադրվել է խորհրդարանի շենքում:

 

«Սենուրի» կուսակցության ներկայացուցիչները, որի ղեկավարն է հենց Պակ Կին Հեն, հայտարարել է, որ վիճելի կտավը ոչ միայն վիրավորել է երկու կանանց, այլ նաև երկրի հեղինակությունն է վնասել:

 

«Նկարիչները կարող են ազատորեն ծաղրել քաղաքական գործիչներին: Բայց եթե քաղաքական գործիչներն օգտագործում են արվեստի գործը քաղաքական նպատակներով, դրանց գեղարվեստական արժեքը կարող է խեղաթյուրվել»,- ասել է նախկին նախագահի կողմնակիցը:

 

Կին պատգամավորներին զայրացրել է այն, որ նկարը «սեռական օբյեկտիվացման» առարկա է ներկայացվել:

 

Նկարիչ Լի Կու Հանգն  հանդես է եկել ի պաշտպանություն  իր «Կեղտոտ երազներ» կտավի: Նա նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված է 20 նկարչի աշխատանքներ, որոնց գործունեությունը երկար ժամանակ արգելված է եղել կառավարության հասցեին հնչեցրած քննադատությունների պատճառով:

 

Հարավային Կորեայում  նախագահի լավագույն ընկերուհու շուրջ  կոռուպցիոն սկանդալ է ծագել 2016 թվականի աշնանից:  Իրավապահները կասկածում են, որ նա, չզբաղեցնելով որևէ պետական պաշտոն, ազդել է նախագահի կողմից քաղաքական որոշումներ կայացնելու վրա, նաև օգտվելով երկրի ղեկավարի հետ ունեցած հարաբերություններից,  խաբեությամբ հարավկորեական ընկերություններից գումարներ է շորթել:  Այս սկանդալի հետևանքով երկրի խորհրդարանը դեկտեմբերի 9-ին իմփիչմենթ է հայտնել նախագահ Պակ Կին Հեին: Այժմ  երկրի Սահամանադրական դատարանը   քննում է իմփիչմենթի սահմանադրականության հարցը և եթե այ հաստատվի, ապա երկրեւմ նոր նախագահական ընտրություններ կնշանակվեն: 

 

Նշենք նաև, որ տարվա սկզբին ձերբակալվել է   Հարավային Կորեայի մշակույթի, սպորտի և տուրզիմի նախարար Չո Յուն Սունը:  Նրան կասկածում են, որ նա կազմել է  մշակութային այն գործիչների «սև ցուցակը», ովքեր քննադատաբար են վերաբերում նախագահ  Պակ Կին Հեի իշխանությանը: Ցուցակը, որում ընդգրկված է 9400 դերասան, երաժիշտ և մշակույթի գործիչ, ստեղծվել է, որպեսզի այդ մարդկանց զրկեն պետական ցանկացած տեսակի սուբսիդիաներից կամ օգնությունից: Դատարանը նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի ձերբակալության օրդեր է տվել: Չո Յուն Սունը դարձել է երկրի պատմության մեջ առաջին նախարարը, ով ձերբակալվել է աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում:

 

Աղբյուրը` Panorama.am

Դիտումների քանակը` 1032

Վերադառնալ վերև