Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ

Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի   համայնքերի մեծ մասում   տեղի  կունենան համայնքի  ղեկավարի  և ավագանու անդամների ընտրություններ, այդ թվում երեք խոշորացված համայնքներում ՝ Նոյեմբերյանում (միավորում է  8 համայնք), Այրումոմ (9 համայնք), և Կողբում (3 համայնք),:  Այսօր, Տավուշի  մարզի   62 համայնքերից որևէ  մեկում կին  ղեկավար չկա,  իսկ  22 համայնքերի ավագանիներում կանանց թիվը չի  գերազանում 10 տոկոսը: Մնացած համայնքների ավագանիներում կանայք ներկայացված չեն:

 

Այս տարվա  ՏԻՄ  ընտրություններին համայնքի ղեկավարի  համար  թեկնածություն է  առաջադրել 47 տղամարդ և  2 կին: Կանայք այլևս  չեն ցանկանում հասարակական, քաղաքական  բարդ խնդիրներից  մեկուսացված լինել, քանզի գտնում են, որ տեղական  ինքնակառավարման  համակարգում  իրենց  մասնակցությունը  անհրաժեշտություն է:

 

Սահմանամերձ Կիրանց  համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արմինե Ավալյանն  իր առաջադրմամբ փորձել է կոտրել ղեկավար պաշտոններում տղամարդու առաջնության  վերաբերյալ  կարծրատիպը: Ասում է,  որ կինը եթե ոչ առավել, ապա  տղամարդուն  հավասար  կարող է  լուծել  համայնքային խնդիրները,  և որ իր առաջադրումը  պայմանավորված է  համայնքին ու նրա  բնակչությանը  օգտակար լինելու հանգամանքով:

 

Ի  տարբերություն  համայնքի ղեկավարի,  ավագանու ընտրություններում  պատկերն այլ է, այստեղ առաջադրված  309 թեկնածուներից  51-ը կանայք են:  Եթե  նախկինում հասարակությունը  կանանց  նկատմամբ  պահպանողական  մոտեցում էր  ցուցաբերում, ապա  այսօր համայնքի  բնակիչն ինքն է  կարևորում  կնոջ դերը հասարակական  և քաղաքական  ոլորտում:  Ոսկեվան  համայնքի  բնակչուհի  Էլմիրա Սարիբեկյանի համոզմամբ, եթե  համայնքի ղեկավարը կամ  ավագանու անդամը կին է, ապա  նա ավելի  ռեալ է  գնահատում համայնքում  տիրող  իրավիճակը, ուստի խղճի ու պատասխանատվության  բարձր գիտակցումով կմոտենա  ցանկացած  խնդրի:

 

Տավուշի մարզի Ազատամուտ  համայնքից  ավագանու թեկնածու է առաջադրվել  9 կին և 2 տղամարդ: Առաջադրված թեկնածուներից  մանկապարտեզի դաստիարակչուհի Մարինե Աղաջանյանը և  արվեստի դպրոցի տնտեսվար Վարդուհի Խուդավերդյանը   նույնպես  ոգևորված են ավագանու  ընտրություններում  կանանց   ակտիվացումից: Մասնավորապես,  Մարինե Ամիրջանյանը համոզված է, որ համայնքային  խնդիրներից կինն ավելի իրազեկած է, քան  տղամարդը:

 

16 տարի Ոսկեվան  համայնքը ղեկավարած Էմմա Հակոբյանն այս անգամ որոշել է առաջադրվել համայնքի ավագանու  թեկնածու: Աշխատանքային  երկար  տարիների փորձը, թափանցիկ աշխատաոճն ու կուտակած գիտելիքները  ցանկանում է  ներդնել ավագանու անդամի աշխատանքում: Ու թեև Էմմա Հակոբյանին  մտահոգում է հարազատ գյուղի հեռանկարը, որն  ընդգրկված է  կառավարության ընդունած համայնքների խոշորացման  ծրագրում, այնուհանդերձ ավագանու մյուս անդամների հետ պատրաստ է իրականացնել  համայնքի կյանքը բարեկեցիկ  դարձնելու ծրագրեր:

 

Համայնքների խոշորացման  ծրագրում  ընդգրկված  է  նաև Բագրատաշենը, որն  իր բախտակից  9 համայնքերի  հետ կմասնակցի ավագանու անդամի ընտրություններին Այրումում: Բագրատաշեն համայնքի ավագանու թեկնածու առաջադրված Անի Բաբաջանյանի կարծիքով, առհասարակ   ղեկավարման  գործում  կանայք իրենց առաջարկություններով ու ծրագրերով  նոր շունչ են  հաղորդում  համայնքի  կյանքին: Կրկին առաջադրելով իր թեկնածությունը, Անի Բաբաջանյանը ցանկանում է  օգտակար լինել համայնքին, այժմ արդեն խոշորացված:

 

Տեղական  ինքնակառավարման  համակարգում  կնոջ ներկայությունը  կարևորում է  նաև նույն  համայնքի հիմնական դպրոցի  տնօրեն Լիանա Ալավերդյանը: Նրա  համոզմամբ կնոջ արագ  կողմնորոշվելու, ճիշտ և արդար  որոշումներ կայացնելու  ունակությունը անհրաժեշտություն է  համայնքի  կառավարման  գործում:

 

Տավուշի մարզի Աճարկուտ  համայնքում ավագանու առաջադրված 7 թեկնածուներից  երկուսը  կանայք են ՝ Նարինե Օհանյանը / նա ավագանու անդամ է դեռևս 2012 թվականից/ և նրա քույրը ՝ Լիանա Օհանյանը:

 

Կիրանց  համայնքում ավագանու թեկնածու  առաջադրված  Նվարդ Սիմոնյանի համոզմամաբ ՏԻՄ  համակարգում կնոջ աշխատանքը  միանշանակ դրական է: Դրա մսին է վկայում համատեղ աշխատանքի արդյունքում համայնքում   խմելու և ոռոգման  ջրագծերի կառուցումն ու  գազաֆիկացումն է, ու դեռ իրենց  լուծմանը սպասող  անավարտ  ծրագրերի փաթեթը:

 

Թե որքանով է խրախուսվում  կնոջ դերը  տեղական  ինքնակառավարման համակարգում` դա  այլ  հարց է,  բայց որ կինը կարևորելով  համայնքային  շահը պայքարում  և  հաղթահարում է  բոլոր  խոչընդոտները, ապացուցում  են այս  կանայք:

 

Առավել մանրամասն  «Հավասար» քարոզարշավի շրջանակներում պատրաստված   Իջևան հեռուստատեսության    տեսանյութում.

 

 

 

Հեղինակ՝ Նաիրա Խաչիկյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Սեպտեմբերի 18 . Ներկայացնում ենք կանանց առաջադրումները Տավուշում

Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ

Հոկտեմբերի 2. Կանանց ուշագրավ առաջադրումները համայնքի ղեկավարի պաշտոնում

Գյումրիում և Վանաձորում կուսակցությունների ցուցակներով առաջադրված թեկնածուների 32 տոկոսը կանայք են

Այս պահին Հայաստանում ընդամենը 18 կին գյուղապետ կա

ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են

ՏԻՄ ընտրություններ. համայնքի ղեկավարի պաշտոնում 21 կին է առաջադրվել

 

 

Դիտումների քանակը` 2196

Վերադառնալ վերև