Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

The New York Times–ը եւ The Guardian-ը ներկայացնում են հայերի պատմություններ

Բրիտանական The Guardian թերթն  իր ընթերցողներին առաջարկել է ներկայացնել Ցեղասպանության հետ կապված իրենց պատմությունները:  Մեդիամաքս  գործակալության  տեղեկացմամբ  թերթն արդեն իսկ ավելի քան 500 պատմություններ էստացել այն մասին, թե ինչպես կոտորածը կանխորոշեց հայ ընտանիքների զարգացման հետագիծը առաջիկա 100 տարվա համար: Շատերը նաեւ երախտագիտություն են հայտնել  The Guardian-ին նրա համար, որ ուշադրություն է  դարձրել այդ թեմային:  Ընթերցողներից մեկն էլ գրել է, որ  աշխարհում գրեթե չկա հայկական ընտանիք, որը չունի 1915թ-ին վերաբերող պատմություններ…

 

 The Guardian-ի պատմություններն այստեղ

 

Հայոց ցեղասպանություն վերապրածների ժառանգների պատմություններն ՝  իրենց  ընտանիքների մասին ներկայացնում է  նաեւ  The New York Times- ը:  Կան նաեւ  պատմություններ թուրք ընտանիքների մասին, ովքեր փրկել են հայերին:

 

Panorama.am –ը ներկայացրել է  այդ պատմություններից մի քանիսը ՝ հայերեն թարգմանությամբ .

 

«Նա խնդրեց, որպեսզի իրեն հողին չհանձնենք թուրքական փամփուշտի հետ միասին»…

 

«Իմ մեծ մայրը` Ագուլին Թաթուլյանը, ծնվել է 1900 թվականին Հադջին գյուղում` Թուրքիայի հարավում: Հայոց ցեղասպանության ժամանակ իրեն եւ գյուղը թուրքերից պաշտպանելու համար նա սափրել էր գլուխը եւ հագել իր զոհված փեսացուի հագուստը: Նա հրազենային վնասվածք էր ստացել, եւ այդ փամփուշտով ապրել 67 տարի: Պարեզամից հետո նա հաստատվել էր Հունաստանում, այնուհետեւ` Սիրիայում, 30 տարի ապրել Լիբանանում եւ 1969 թվականին տեղափոխվել Միացյալ Նահանգներ: 1986 թվականին մահանալուց առաջ նա պահանջել է, որպեսզի հողին չհանձնվի թուրքական փամփուշտի հետ միասին, որն այժմ տեղակայված է Հայաստանի թանգարանում: Այս պատմությունը ես իմացել եմ իր երկու որդիներից: 1985 թվականին նա հատուկ պարգևի է արժանացել նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից»…

 

«Մենք չէինք կարող նրան փրկել». Բիրսու Բասչիլար

 

«Իմ մահմեդական ընտանիքն առաջին աշխարհամարտի ժամանակ բնակվում էր Թուրքիայի Սիրիայի սահմանին մոտ գտնվող Քիլիս քաղաքում: Բազմաթիվ հայեր են անցել Քիլիս քաղաքով Հալեպում ապաստան գտնելու համար: Իմ մեծ տատը` Սամի Սանհը, այդ ժամանակ դեռահաս էր: Կյանքի առաջին հատվածը նա անց էր կացրել Քիլիսում, իսկ 1980-ական թվականներին վերջնականապես տեղափոխվել Նյու Ջերսի: Նա 90 տարեկան էր, երբ ընթրիքի սեղանի շուրջ տեղի ունեցավ հայերի մասին քննարկումը: Թեեւ նրա տեսողությունը եւ լսողությունն արդեն իսկ թուլացել էին, սակայն հիշողությունը հստակ էր: Մեծ տատս խոսակցությունը սկսեց` գովաբանելով հայ առեւտրականների վարպետությունը: «Նրանք լավագույն էին այդ ոլորտում: Մենք այդ ամենը կորցրեցինք, երբ նրանց արտաքսեցին»,- ասել է նա: Նա պատմեց, որ իր հայրը` Նաֆիզը, թաքցրել է բժշկի եւ նրա ընտանիքի, մինչեւ որ վերջիններս կարողացել են անվտանգ անցնել սահմանը: Նա նաեւ արտասվեց` խոսելով մեկ այլ սիրելի բժշկի մասին` նշելով, որ «մենք չկարողացանք նրան փրկել»: Ինձ համար փոքրիկ մխիթարություն է այն, որ իմ ընտանիքը փորձել է օգնել նրանց: Եվ անտանելի է ողբերգական ձեւով անհետացած այդ կյանքերի ցավը…»

 

Պատմություններն ամբողջությամբ՝  այստեղ

 

Հայերեն թարգմանությունը՝  այստեղ

 

Դիտումների քանակը` 2612

Վերադառնալ վերև