Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Գալյա Հովհաննիսյան. «Ապագան մենք ինքներս ենք կերտելու»

 Գալյա Հովհաննիսյանը, ով  Սիսիան խոշորացվող համայնքի ավագանու անդամի թեկնածու է, իր առաքելությունը տեսնում է  Սիսիսանին միացող  գյուղական համայնքների եւ կենտրոնի պատշաճ կապը ապահովելու մեջ: Ասում է, ինքս անձամբ գյուղական համայնքների հետ մեծ շփում ունեմ: Շուրջ տաս գյուղական համայնքներում մարդիկ ինձ լավ ճանաչում են և տեղյակ են, որ իրենց համար եմ պայքարում:

 

Գալյա Հովհաննիսյանը ծնվել է 1975թվականի սեպտեմբերի 20-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Արտադրության էկոնոմիկա և կառավարում» ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: աշխատում է «Սիսիան» ջրօգտագործողների ընկերությունում (այժմ «Սյունիք» ՋՕԸ): 2011թվականից տնօրինում է «Գալյա Հովհաննիսյան» ԱՁ-ն: Ամուսնացած է: Ունի որդի և դուստր:  Նշում է , որ հենց ընտանիքն  է նրան  առաջարկել առաջադրվել, եւ հաղթահարելով կարծրատիպերը իր ընտանիքում պատրաստ է իր օրինակով օգնել այլ կանանց ակտիվություն ցուցաբերելու հարցում:

 

-Ինչու՞ որոշեցիք առաջադրվել :

 

-Ես անընդհատ շփվում եմ Սիսիանի տարածաշրջանի գրեթե բոլոր գյուղական համայնքների բնակչության հետ: Տեսնում եմ, որ գյուղերը օրեցօր դատարկվում են: Խոշորացված համայնքի ավագանու անդամ լինելը ինձ համար կարևոր է նրանով, որպեսզի ի դեմս ինձ, լինի մարդ, ով կարողանա նոր ՏԻՄ-ում առաջ բերել ծայրամասային բնակավայրերի խնդիրները: Դրա համար էլ իմ նախընտրական ծրագրում շեշտը դրված է գյուղեր-Սիսիան կապի վրա: Այսօրվա դրությամբ յուրաքանչյուր քաղաքի բնակիչ պետք է հասկանա, որ գյուղն է քաղաքին պահողը: Եթե գյուղը դատարկվի, ապա քաղաքն ինքնին չի լինելու: Ի դեպ, ինքս բնակվելով Սիսիանի Գայի թաղամասում, որը ծայրամասային է, շատ լավ տեսնում եմ նաեւ ծայրամասերի խնդիրները, որոնք, ըստ էության,  անտեսված են:

 

 

Ի՞նչ եք կարծում, կին լինելը Ձեզ կխանգարի՞ ընտրապայքարում:

 

-Կին լինելը օգնում է, ոչ թե խանգարում: Կինը և’ առաջադրում է խնդիրները, և’ ցույց է տալիս դրանց լուծումը: Կինն ավելի էմոցիոնալ էակ է և, դրանից ելնելով, ավելի է կենտրոնանում առկա խնդիրների վրա՝ սկսած իր ընտանիքից, վերջացրած իր քաղաքով ու երկրով:  Վերջին 2 տարիների ընթացքում, երբ իմ որդին բանակում էր, ես ավել մտահոգվեցի իմ երկրի խնդիրներով: Այ, եթե հատուկ սահմանված օրենսդրությամբ ՀՀ զինված ուժերում կանանց ընդգրկվածությունը ապահովվեր, ապա, կարծում եմ,  խնդիրներ ավելի քիչ կունենայինք: Ես նկատել եմ, որ կան տեղեր, որտեղ ուղակի անհրաժեշտ է հովանավորչություն կատարել: Տարիներ առաջ Սիսիանում գիշերօթիկ դպրոց կար: Ես հովանավորել եմ այնտեղ սովորող երեխաների սեպտեմբերի 1-իու ամանօրյա նվերները: Գիշերօթիկ դպրոցի այդ բոլոր երեխաները ինձ հիշում ու ամեն անգամ տեսնելիս ջերմորեն ողջունում են:Ես սրտի խորը ցավով եմ արձանագրում, որ գյուղական համայնքների 1-ին դասարանցիների թիվը տարեցտարի նվազում է: Աղիտու համայնքի դպրոցն այս տարի ընդամենը 5առաջին դասարանցի ուներ: Ես որոշեցի սեպտեմբերի 1-ի առթիվ հովանավորել այդ երեխաներին:  Դա նաեւ բարոյական  մեծ աջակցություն է: Պետք է օգնել, հովանավորել մարդկանց, որպեսզի նրանք զգան, որ իրենց տեղը իմացող ու իրենց հիշող կա, այսինքն խոսքը նաեւ բարոյական աջակցության մասին է:  Եվ երբ նման դեպքերում ինձ շնորհակալություն են հայտնում,ես ասում եմ.«Ձեզ շնորհակալություն, որ մինչև այսօր պայքարում եք՝ շարունակելով ապրել գյուղերում»:

 

Ի՞նչ խնդիրների եք անդրադառնում Ձեր նախընտրական ծրագրում:

 

Նոր այգիների ու հանգստյան  գոտիների  հիմնում,   հեռավոր գյուղերում   անվճար WI-FI տեղադրում,  էլեկտրոնային կառավարման համակարգի կարգավորում,  էմիջբնակավայրային տրանսպորտի անխափան գործարկում, նաեւ համայնքային կյանքում կանանց ներգրավման  ընդլայնում որպես սոցիալական արդարություն հասնելու միջոց: 

 

Հայտնի է, որ  հանրային տրանսպորտից ավելի շատ կանայք են օգտվում, ի՞նչ լուծումներ եք նախատեսում Ձեր նախընտրական ծրագրով:

 

-Որոշ գյուղերում՝ Բռնակոթ և այլն, այդ հարցը լուծված է: Աշոտավան, Հացավան, Սալվարդ և այդ ուղղությամբ գնացող այլ գյուղերում տրանսպորտ ընդհանրապես չկա: Ինքս, գյուղապետարաններում մասնակցելով կանանց խորհրդի նիստերի, առաջ եմ քաշել այդ խնդիրը: Պարզվում է՝ փորձեր արվել են խնդիրը լուծելու ուղղությամբ, բայց հետևողական չեն եղել: Ֆինանսական միջոցներ հատկացվել են, բայց հետո գտել են, որ ոչ միշտ են մարդիկ օգտվում տրանսպորտից և տրանսպորտային միջոցների գործունեությունը դադարեցվել է: Այժմ կա վարչապետի կողմից նախատեսված ծրագիր, որը ուղղված է այդ խնդրի լուծմանը և շուտով կիրառվելու է: Հավանաբար կառավարության մակարդակով կլինի ֆինանսավորում: Շատ գեղեցիկ ծրագիր է, պարզապես պետք է այն ճիշտ իրականացնել, ինչի համար համապատասխան ուժեր են պետք: Իհարկե, սա շատ լավ լուր է: Եվես, դառնալով Սիսիան խոշորացված համայնքի ավագանու անդամ, հետևողական կլինեմ, որ մեր տարածաշրջանում միջհամայնքային տրանսպորտի խնդիրը լուծվի:

 

-Ո՞րն է Ձեր նախընտրական կարգախոսը:

 

-«Ապագան մենք ինքներս ենք»:Այո, ապագան մենք ինքներս ենք կերտելու, եթե ճիշտ ընտրություն կատարենք, ստեղծենք ճիշտ կառավարող մարմին և դնա դիմաց ճիշտ պահանջներ ներկայացնենք: Որպեսզի հետո չստացվի այնպես, թե հենց մեր ստեղծած կառավարության դեմ ենք բողոքում: Կցանկանայի, որ կազմավորվող ավագանու լսարանը հիմնված լիներ որոշակի նորմերի վրա, որ հետո այն չդառնա ծաղրի առարկա: Եթե կառավարությունը ազգային ժողովի անդամների առաջ պահանջ է դնում, որ պետք հայոց լեզվի իմացություն լինի, այստեղ էլ են պետք որոշակի պահանջներ:Եթե մարդուն աշխատանքի ընդունելիս չափանիշներ են ներկայացվում, ապա այստեղ էլ էր պետք ինչ-ինչ չափանիշներ:Մեր քացաքացներից մեկը վերջերս ասաց, որ ինքն ինձ ընտրելու է հաշվի առնելով իմ ունեցած մասնագիտական հատկանիշները: Եվ հաճելի է լսել, որ մարդիկ ինձ ընտրելու են որպես մասնագետ, ոչ թե որպես իրենց ծանոթ Գալյա: Հատկապես Սիսանում սովորություն է դարձել, որ մեծ շրջապատ ու բարեկամություն ունեցող ամեն պատահած մարդ փորձում է մուտք գործել այդ համակարգ, առանց հասկանալու, թե օրինակ իրենից ինչ է ներկայացնում համայնքային բյուջեն: Թեկնածուների մեջ կան նաև կիրթ, ավագանու գործունեությունից, բյուջեից տեղյակ մարդիկ, որոնց համար նույնիսկ վիրավորական է որոշ մարդկանց հետ գտնվել միևնույն ցուցակում:  Յուրաքանչյուր ոլորտում մարդ պետք է իր գործից լավ հասկանա և իր գործով զբաղվի: Եթե ես վարորդ չեմ, ապա գլուխս չեմ գովում, թե ես վարորդ եմ, այլ ընդամենը իմ գործերի համար իմ մեքենան եմ վարում:

 

                                                                                          ԴիանաԲախշյան

Դիտումների քանակը` 1919

Վերադառնալ վերև