Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Ես 10 տարեկան եմ… Ես ապագայի դեմքն եմ…»

Լույս է տեսել  ՄԱԲՀ-ի  «Աշխարհի բնակչությունը 2016» զեկույցը

swop-2016-english-report-cover

«Նա այսօր  տաս տարեկան աղջնակ է: Նա  դեռ երեխա է, ով  պատրաստ է  կլանել իրեն շրջապատող աշխարհի  գիտելիքն ու իմաստությունը եւ դառնալ վաղը     առաջատար ղեակավար,  արհեստավարժ աշխատող,   նորարար, հոգատար մայր եւ  կատարել ցանակացած այլ  դեր՝ ապահովելով  հասարակության բարգավաճումը: Նա  է ձեւավորելու իր համայնքի ու ողջ աշխարհի ապագան… »- այս  ուղերձով է սկսվում  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն  հոկտեմբերի  20-ին  թողարկված «Աշխարհի բնակչությունը 2016»  զեկույցը;  Այս տարվա զեկույցի  հիմնական մեսիջն է.    «Տասնամյա աղջիկների ապագան Կայուն զարգացման օրակարգի ապագան է»: 

 

 

 

Առանց այսօրվա տասը տարեկան աղջիկների համար ներդրումների, Միավորված ազգերի կազմակերպության 2030 թ․ Կայունզարգացման օրակարգը և այն ուղեկցող  Կայուն զարգացման 17 նպատակները կարող են երբեք չիրականանալ:

 

 

«2030 թ․ օրակարգի դարաշրջանի լուսաբացին, երբ մենք ձեռնամուխ ենք լինում Կայուն զարգացման նպատակների իրականացմանը, հաջողությունը շատ առումներով կախված է նրանից, թե ինչպես կկարողանանք իրացնել այս սերնդի աղջիկների ներուժը», – ասում է   ՄԱԲՀ-ի ԱրևելյանԵվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն ԱլաննաԱրմիթաջը:

 

 

Զեկույցը  զգուշացնում է, որ վաղ ամուսնությունները, դեռահասների հղիությունը և կանանց ու տղամարդկանց միջև խորքային անհավասարության այլ դրսևորումները խաթարում են աղջիկների առողջությունը և իրավունքներն ուսպառնում են աշխարհի զարգացման հավակնոտ օրակարգին:

 

 

«Մեր տարածաշրջանում 10 տարեկանում աղջիկը խաչմերուկում է, – ասում է  ԱլաննաԱրմիթաջը, – թե որ ուղով նա կգնա, կարևոր է ոչ միայն իր կյանքի համար: Այն կարևոր է մեր բոլորիս կյանքերի համար: Քանի որ բոլորս ենքհաղթում, երբ աղջիկը – հարյուրավոր աղջիկներ, աղջիկների մի ողջ սերունդ – կարողանում է իրականացնել իր ներուժը՝ հզորանում էմարդկային կապիտալը, աճում են տնտեսությունները, մեծանում է հարստությունը»:

 

 

 

Ամենուր տասը տարեկանն առանցքային տարիք է աղջիկների համար, երբ մոտենում է սեռական հասունացումը: ԱրևելյանԵվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում աղջիկների մի մասն այս տարիքում ծաղկում, աստիճանաբար ձևավորում է իրհմտությունները և ընդլայնում մտահորիզոնը՝ ընտանիքի և համայնքի նպաստող ու զորացնող միջավայրում, որը խրախուսում է նրանցսկսելու ընտրություն կատարել և կերտելու իրենց ապագան: Բայց ուրիշ շատ աղջիկների խանգարում են սոցիալական և մշակութային նորմերն ու խտրական օրենքները և գործելակերպերը:

 

 

Համաձայն ՄԱԲՀ տարածաշրջանային գրասենյակի հրապարակած հավելվածի՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում աղջիկները, ընդհանուր առմամբ, լավ կրթված են և ավելի ուշ նույնիսկ գերազանցում են տղաներին բարձրագույն կրթության ասպարեզում:

 

 

Բայց գործոնների որոշակի մի համադրություն շատերին թույլ չի տալիս, արդեն որպես չափահաս, իրականացնել իրենց ողջ ներուժըև նպաստել իրենց համայնքների և պետությունների տնտեսական ու սոցիալական առաջընթացին․

 

 

 

  • Տարածաշրջանի որոշ հատվածներում թեև անօրինական է, բայց տարածված է մնում վաղ կամ մանկահասակ ամուսնությունը, ինչը հաճախ աղջիկներին ստիպում է լքել դպրոցը,

 

  • Արևմտյան Եվրոպայի համեմատությամբ, այս տարածաշրջանում դեռահաս աղջիկների հղիանալու հավանականությունըերեք անգամ ավելի մեծ է, ինչը բացասաբար է ազդում թե՛ մոր, թե՛ երեխայի առողջության և կյանքի հեռանկարների վրա,

 

  • Երիտասարդ կանայք դժվարություններ են ունենում աշխատանքը և երեխաներին մեծացնելը համադրելու հարցում, քանի ործնողական արձակուրդը և երեխայի խնամքի հարմարություններն անբավարար են, իսկ կանանց ու տղամարդկանց ավանդականդերերն անբարենպաստ են կանանց մասնագիտական կարիերա հետապնդելու համար:

 

 

Նոր զարգացման օրակարգը, որը 2015 թ․-ին հաստատվեց համաշխարհային առաջնորդների կողմից, առաջիկա 15 տարիների համար երկրների սոցիալ-տնտեսական առաջընթացի ծրագիրն է: Նրա նպատակը արդարացի զարգացումն է բոլորի համար ՝ առանց որևէ մեկին հետևում թողնելու: Զեկույցը պնդում է, որ եթե մենք հեռացնենք այն արգելքները, որոնք այսօր խանգարում են 10-ամյա աղջիկներին, ապա դա կմեծացնի օրակարգի հաջողության հասնելու հնարավորությունները:

 

 

Վերջին տասնամյակում մեծացել է կառավարություններին հասանելի, փորձված քաղաքականության տարբերակների թիվը: Դրանքներառում են արգելքների խստացումն այնպիսի վնասակար գործելակերպերի նկատմամբ, ինչպիսին է մանկահասակ ամուսնությունը, սեռական հասունացման մոտեցող աղջիկների համար կյանքի հմտությունների ուսուցման և տարիքին համապատասխան համապարփակսեռական դաստիարակության ապահովումը, ինչպես նաև գենդերայնորեն զգայուն աշխատանք-կյանք քաղաքականությունների ընդունումը: Դրանք նաև առավել հիմնովին ներառում են կանանց և տղամարդկանց քարացած դերերից և կարծրատիպերից ձերբազատումը:

 

 

Ըստ ՄԱԲՀ «Աշխարհի բնակչությունը 2016» զեկույցի, մարտահրավերը հիմա այս միջամտությունների ծավալի ընդլայնումն է, որպեսզի դրանք հասնեն առավել մեծ թվով աղջիկների՝ հատկապես ամենաաղքատներին և խոցելիներին:

 

 

Զեկույցի ինտերակտիվ, ինչպես և բեռնելի տարբերակները (այդ թվում անգլերեն և ռուսերեն) հասանելի են այստեղ․https://www.unfpa.org/swop 

 

 

Հիմնական փաստեր և թվեր Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վերաբերյալ.

 

 

  • Տարածաշրջանում 10-ամյա աղջիկների մեծամասնությունը դպրոց է հաճախում (թեև այդպես չէ բնակչության բոլոր խմբերի համար,օրինակ՝ որոշ երկրներում երիտասարդ գնչու բնակչության ավելի քան 30%-ն առանց նույնիսկ տարրական կրթության է):

 

  • Մանկահասակ ամուսնությունները տարածված են տարածաշրջանի որոշ հատվածներում, այդ թվում ` Հարավարևելյան Եվրոպայում,Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, բայց քանի որ այն, ընդհանուր առմամբ, անօրինական է, այդ երևույթի վերաբերյալհուսալի տվյալներ առկա չեն:

 

  • Տարածաշրջանում դեռահասների հղիության ցուցանիշը նվազում է, սակայն դեռ երեք անգամ գերազանցում է Արևմտյան Եվրոպայի ցուցանիշը (իսկ որոշ երկրներում՝ մինչև վեց անգամ):

 

  • Տարածաշրջանի որոշ երկրներում երեխայի սեռի ընտրության հետևանքով աղջիկներ ավելի քիչ են ծնվում, քան տղաներ:Տարածաշրջանն ունի նորածինների սեռերի անհամամասնության աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը:

 

  • Տարածաշրջանի բոլոր երկրներում աշխատուժում տղամարդիկ քանակով գերազանցում են կանանց:

 

  • Դեռահաս աղջիկները հատկապես խոցելի են հումանիտար ճգնաժամային իրավիճակներում, բայց նրանց կարիքները և խոցելիությունըհաճախ անտեսվում է:

 

 

Փաստերն  առավել մանրամասն  զեկույցին կից  տարածաշրջանային հավելվածում.  անգլերեն եւ  ռուսերեն:

 

 

regional-supplement-eng-1regional-supplement-ru-1

Աղբյուրը ՝ ՄԱԲՀ գրասենյակը Հայաստանում

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Մեր աղջիկ երեխաները. թվերն են խոսում

10 փաստ 10-ամյա աղջիկների մասին

«Ես 10 տարեկան եմ… Ես ապագայի դեմքն եմ…»

«Ես մեր տղաներից շատերից լավ եմ կրակում»

«Տղաներին ծնողները ուզում են լավ մասնագիտություն տալ, իսկ աղջիկներին… ամուսնացնեն»…

Երևանում սովորելով՝ աղջիկները «կփչանան». դիտարկումներ քայլարշավից

«Կամուսնանա, կիմանա, որ պիտի տպկվի»…

Աղջիկների առաջընթացը ՝ կայուն զարգացման նպատակների առաջընթացն է

 

Դիտումների քանակը` 1492

Վերադառնալ վերև