Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Համաներմամբ ազատված բռնարար ամուսինը կալանավորվեց այլ գործով

Տարվա սկզբին  կալանավորվել է Գեղարքունիքում հայտնի բախտագուշակ Վարսիկի որդին` Սարգիս Հակոբյանը, ով,  հիշեցնենք, անցյալ տարի դեկտեմբերին ազատվեց  դատարանից համաներմամբ ՝ կնոջը՝  Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու եւ ծեծի ենթարկելու աղմկահարույց  գործով:  Այս անգամ նա արդեն  իր ծնողների նկատմամբ բռնություն է կիրառել՝ ծեծել է հորն ու մորը: Բացի այս , ինչպես  հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից , Սարգիս Հակոբյանը, փորձել է հրկիզել իրենց տունը:

 

Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ Քրեական օրենսգրքի 34-185 հոդվածի 1-ին մասով՝ գույքը դիտավորյալ ոչնչացնելու փորձ կատարելու, եւ 182-րդ հոդվածով` շորթման համար:

 

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ  ահազանգն ստացվել Ս.Հակոբյանի մորից` հունվարի 2-ին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան տան մոտից բերման են ենթարկել: Մամուլի  տեղեկություններով` Սարգիս Հակոբյանը ծնողներից գումար է պահանջել՝ սպառնալով վնասել գույքը: Ստանալով մերժում` նա նախ փորձել է տունը հրկիզել, ապա նաեւ դանակով հարվածներ հասցրել տան դռանը:

 

Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում էլ Ս.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, եւ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվել դատարան, ինչն էլ բավարարվել է: Ինչ վերաբերում է ծնողների նկատմամբ բռնություն գործելուն, քննչական կոմիտեից հերքեցին, նշելով, որ այդ մասով քրեական գործ հարուցված չէ:

 

Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանը  անցյալ տարի դեկտեմբերին դատարանից ազատվել է համաներմամբ, նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրված խոշտանգման հոդվածով: Սարգիս Հակոբյանի նախկին կնոջ՝ Հասմիկ Խաչատրյանի պատմելով՝ ամուսինը տարիներ շարունակ խոշտանգել եւ դաժան ծեծի է ենթարկել իրեն: Դատական գործընթացի ժամանակ Սարգիս Հակոբյանն ազատության մեջ է եղել եւ պարբերաբար սպառնացել է Հասմիկ Խաչատրյանին, վերջինիս սատարող հասարակական կազմակերպության անդամների  հետեւից է ընկել մի քանի անգամ, հայհոյել, սպառնացել է, ֆիզիկական բռնություն է կիրառել, իսկ Հասմիկին վնաս է հասցրել նաեւ դատական գործընթացի ժամանակ: Ընդ որում, հայցվոր կողմի միջնորդությունները, որ Սարգիս Հակոբյանը վտանգ է ներկայացնում,եւ պահանջվել է խափանման միջոցը փոխվի, ընտրվի կալանքը՝ որպես խափանման միջոց, դատարանը մերժել էր:

 

Այս անգամ ոստիկանությանն էրն  դիմել Սարգիս Հակոբյանի ծնողները…  Մեկնաբանություններն  ավելորդ են…

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .

 

Կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող ամուսինը համաներմամբ ազատ արձակվեց

 

 

 

 

«Այս դատավճիռը ցույց տվեց, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում մեր երկրում»:

 

 

  5 տարի ազատազրկում ամուսնուն՝ կնոջը խոշտանգելու համար

 

Ծխախոտը հանգցրել է ձեռքին. այրվածքն ապացուցվել է փորձաքննությամբ

 

Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

Բախտագուշակ Վարսիկի` խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

7-ամյա երեխան դարձել է ծնողների վեճի զոհը

 

Տանից փախուստի դիմած կինը պնդում է՝ ամուսինը երեխաներին որպես զենք է օգտագործում իր դեմ

 

Դիտումների քանակը` 1898

Վերադառնալ վերև