Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հարյուր հազարավոր  կանայք  էին դուրս եկել երթի՝ բողոքելով  անարդարության ու անհավասարության դեմ  

Հարյուր հազարավոր կանայք էին  դուրս եկել  հունվարի 20-ին  ԱՄՆ-ի քաղաքների փողոցներ,  որպեսզի մասնակցեն կանանց երթում՝ նպատակ ունենալով քաղաքական գործիչների և հասարակության ուշադրությունը գրավել անհավասարության խնդիներին, այդ թվում սեքսիզմի դրսևորումներին:

 

The Independent-ի տվյալներով, մասնավորապես Նյու Յորքում ակցիային մասնակցել Է շուրջ 100 հազար, Լոս Անջելեսում՝ 300 հազար մարդ: Երթի ընթացքում ցուցարարարների առջև ելույթ են ունեցել դերասանուհիներ Նատալի Փորթմանը, Սքառլեթ Յոհանսոնը ,  Եվա Լոնգորիան և այլոք:

Փողոց դուրս եկած կանանց վեր պարզած ցուցանակների վրա մարդու իրավունքների պաշտպանության ու գենդերային հավասարության պահպանման անհրաժեշտության մասին հիշեցումներն էին,  ինչպես նաև  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ քննադատությունները:  

 

Ընդ որում Թրամփը, որի քաղաքականության դեմ էլ են հանդես գալիս ակցիայի մասնակիցները, հեգնանքով է արձագանքել երթին. «Ամբողջ երկրում հիանալի եղանակ է, կանանց երթի համար իդեալական օր: Դուրս եկեք ու փառաբանեք պատմական շրջանն ու տնտեսության մեջ աննախադեպ հաջողությունները: Կանանց գործազրկության ամենացածր մակարդակն է 18 տարվա ընթացքում», գրել է ամերիկյան առաջնորդը իր թվիթերում:

Մինչդեռ, կանանց երկրորդ երթը  հատկանաշական էր նաև նրանով ,  որ նրա մասնակիցները համերաշխություն հայտնեցին  աշխատավայրում սեռական ոտնձգությունների դեմ  ծավալված «Time՚ s Up»  ու  #MeToo շարժման հետ: 

Հիշեցնենք, որ կանանց  առաջին երթը տեղի ունեցավ նախորդ տարի և կազմակերպված էր  Թրամպի երդմնակալության արարողության օրը: Այն դարձավ մեկօրյա բողոքի ամենախոշոր երթը ԱՄՆ-ի պատմության մեջ: Միայն Վաշինգտոնում փողոց էին դուրս եկել ավելի քան կես միլիոն մարդ:  Սակայն   կանանց  երկու երթերն էլ ավելին են  քան Թրամփի  դեմ բողոքը, իրականում  նրանք   ընդդեմ անարդարության  կանանց շարժման դրսևորում են: Ու պատահական չէ, որ այդ նույն օրը  կանանց  ցույցեր են անցկացվել նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս՝ Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Գերմանիայում:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Կանանց երթն ավելին է, քան Թրամփի դեմ բողոքը»

 

Աշխատավայրում սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալ.  նոր զարգացումներ  

 

Դիտումների քանակը` 456

Վերադառնալ վերև