Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանանց դերը պարենային անվտանգության և սնուցման ապահովման հարցում. միջազգային համաժողովի անդրադարձ

Հունիսի 15-16-ը Թբիլիսիում  Օքսֆամի  տարածաշրջանային գրասենյակի հրավերով  կայացավ   Պարենային անվտանգության և սնուցման թեմայով միջազգային համաժողովը, որի  ընթացքում  կառավարոման մարմինների ,  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, տեղական և միջազգային փորձագետները  Վրաստանից եւ Հայաստանից, ինչպես նաեւ Եվրոպայից՝ քննարկեցին  տարածաշրջանում պարենային անվտանգության և սնուցման  ոլորտում առկա  վիճակը, վերլուծեցին մարտահրավերներն ու ներկայացրեցին  մթերքի տեղական արտադրությանն աջակցող քաղաքականության իրենց փորձը, առողջ սնուցման ու պարենային համակարգերի մոդելները:  Համաժողովի օրակարգում  էր ներառված նաեւ   պարենային անվտանգության եւ սնուցման ոլորտում  կանանց դերի եւ նրանց հնարավորությունների  ընդլայնման  մասին քննարկումը:  

 

Երկօրյա համաժողովն անցկացվեց  Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ  Օքսֆամի  կողմից  իրականացվող  «Հարավային Կովկասի տարածաշրջանում մթերային անվտանգության բարձրացում ազգային ռազմավարությունների եւ ֆերմերային մանր արտադրությունների միջոցով» ծրագրի շրջանակում: Այդ  ծրագրի շրջանակում Օքսֆամը Հայաստանում եւ Վրաստանում ընդարձակ հետազոտություն է անցկացրել` պարզելու պարենային անվտանգության հիմնական խնդիրները եւ բարելավելու իրավիճակը` նպաստելով տեղական արտադրությանը:

«Հայաստանում եւ Վրաստանում մանր արտադրություններին աջակցությունը կարող է օգնել բնակչությանն ապահովել բազմազան, որակյալ եւ ավելի էժան սննդամթերքով:  Դրա համար սակայն անհրաժեշտ է կառավարության աջակցությունը, որը կարող է մանր ֆերմերներին օգնել բարձրացնել սեփական արտադրության որակը եւ ավելի հեշտ ներթափանցել շուկա»,  – լրագրողների հետ զրույցում նման կարծիք  հայտնեց միջազգային Օքսֆամ կազմակերպության մթերային անվտանգության հարցերով տարածաշրջանային մենեջեր Բենուա Տրուդելը:

 

Նրա  խոսքով, համաժողովի նպատակն է եւս մեկ անգամ ընդգծել երկրների արտադրության մեջ մանր արտադրողների դերը եւ հասկանալ, թե ինչ քաղաքականություն է անհրաժեշը այդ ոլորտում կայուն զարգացման ապահովման եւ մանր արտադրողների մրցունակության բարձրացման համար: Նրա խոսքով, առաջին քայլերը պետք է արվեն հենց  քաղաքականությունների մակարդակում: Օրինակ  Հայաստանւմ, փորձագետի կարծիքով, պետք է  ընդունվի Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը,  որում ներառված  են պարենային անվտանգության մոտեցումները: Նշենք, որ ՀՀ Գյուղատնտեսության  2015-2025 կայուն զարգացման ռազմավարության  մշակման գործում ակտիվ մասնակցել էին Օքսֆամի հայաստանյան գրասենյակը  ու իր գործընկեր կազմակերպությունները Գյուղատնտեսական դաշինքից:  Աշխատանքային խմբում   նրանց անմիջական մասնակցությամբ   ռազմավարության մեջ տեղ են գտել  նաեւ գենդերային մոտեցումները, գյուղատնտեսական կոոպերատվների  ընդլայնման, վարկերի սուբսիդավորման եւ այլ  առաջադեմ գաղափարները:

Օքսֆամի հայկական գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն լրագրողների հետ զրույցում   նշեց,  որ  որ Հայաստանում հավանաբար ավելի քիչ են բերրի հողերը, քան շատ այլ երկրներում, սակայն  հողի ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է առկա հողերն ավելի արդյունավետ օգտագործել, ինչը կօգնի բնակչության համար որակյալ սննդամթերք ստանալ,  ինչպես նաեւ բարձրացնել տեղական արտադրության մակարդակը:

 

Համաժողովի մասնակիցները ՝ Հայաստանից եւ Վրաստանից,    իրենց ելույթներում  հիշատակում էին  ոլորտի գրեթե միանման  խնդիրները, ինչը վայում է, որ դրանք  տարածաշրջանային բնույթ ունեն : Դա են ապացուցում նաեւ երկու երկրներում կատարված հետազոտությունները , մասնավորապես, պարենի անվտանգության եւ սնուցման  վերաբերյալ:

 

 

«Մեր երկու երկրների տնտեսությունների հիմնական խնդիրը ճիշտ սննդակարգի մասին կրթվածության պակասն է: Փոքր տնտեսությունները եւ ֆերմերները դեռ չեն հասել կրթվածության բարձր մակարդակի: Կարեւոր է գիտելիքը եւ նոր տեխնոլոգիաների ներմուծումը»,- նշեց Վրաստանի Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Նոդար Կերեսելիձեն:

 

 

«Կոնֆերանսի կարեւորությունը կայանում էր նրանում, որ այստեղ մասնակցում էին ոչ միայն գյուղատնտեսության նախարարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլեւ՝ առողջապահության նախարարության եւ այլ ոլորտներից: Այս կոնֆերանսի նորարարություններից մեկը այն էր, որ մենք կարողացանք ճիշտ երկխոսություն ստեղծել համապատասխան պետական եւ ոչ պետական կառույցների միջեւ»,- ասաց  է ՀՀ Գյուղատտնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

 

 

Համաժողովի շրջանակում հատուկ քննարկում անցկացվեց  պարենային անվտանգության եւ սնուցման  հարցում կանանց դերի եւ նրանց հնարավորությունների ընդլայնման  վերաբերյալ:  Դրա շրջանակում ներկայացվեց  սոցիալ-տնտեսական ծրագրերի գենդերային  ուղղորդման Հայաստանի  հաջողված  փորձը,  Վրաստանում կատարված հետազոտությունը գյուղմթերքի արտադրության  բնագավառում  կանանց  դերի մասին:

 

Քննարկման  հիմնական մեսիջն այն էր, որ  կանանց հնարավորությունների ընդլայնմանն  ուղղված քայլերը ինքնանպատակ չեն, նրանք միտված են նպաստելու  գյուղի եւ համայնքի   բարօրությանն ու զարգացմանը, պարենի անվտանգության ապահովմանը: Բանախոսները նաեւ   միակարծիք էին, որ   պետության կողմից մշակվող գյուղատնտեսության զարգացման  ծրագրերի գենդերային զգայունության ապահովումը  նպաստելու է ոլորտում  կանանց ներուժի արդյունավետ օգտագործմանը:

 

«Կանայք կարեւոր դերակատարություն ունեն հատկապես տեղական պարենային արտադրության մեջ: Գյուղական վայրերում է հիմնականում գյուղատնտեսական մթերքներն արտադրվում, իսկ այդտեղ ֆերմերների  58 տոկոսից ավելին կանայք են: Մեր կողմից իրականացվող  ծրագրի նպատակն էր, որ ռազմավարություններում ըստ արժանվույն  արտահայտվի կին  ֆերմերների դերակատարությունը, ինչպես նաեւ համապատասխանաբար գործողություններ նախատեսվեն  նրանց հնարավորություններն ընդլայնելու եւ նրանց հատուկ կարիքները հոգալու ուղղությամբ»,- ասաց  Օքսֆամի հայաստանյան   գրասենյակի տնօրեն  Մարգարիտա Հակոբյանը, ընդգծելով,  որ  համաժողովը կին ֆերմերների խնդիրները բարձրացնելու եւ նրանց աջակցող ռազմավարություններ մշակելու  հրաշալի հնարավորություն է:

Գենդերային հարցերով փորձագետ Թամարա Հովնաթանյանի   ներկայացմամբ կանանց ներգրավման հարցում հատկապես մեծ հաջողությունների է  հասել  Օքսֆամ հայաստանյան մասնաճյուղը, որը   արժևորելով գյուղի կանանց դերը և նրանց ներդրումը գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման և աղքատության վերացման գործում, իր բոլոր նախաձեռնություններում մշտապես առաջնորդվում է «Կանայք մեր ծրագրերի սիրտն ու հոգին են» կարգախոսով: 2010-ից մինչ օրս Տավուշի և Վայոց ձորի առավել աղքատ, սահմանամերձ գյուղերում Օքսֆամի աջակցությամբ ստեղծվել և գործում է 25 կոոպերատիվ, որոնց անդամների 64%-ը կանայք են: Նաեւ  8 կանանց կոոպերատիվներ են գործում:  Իհարկե, կանանց կոոպերատիվներ ստեղծելու գաղափարի հիմքում տղամարդկանց արտագնա աշխատանքի գործոնն է դեր խաղացել,  բայց  առաջնայինը կանանց ներուժի արդյունավետ օգտագործման խնդիրն է եղել:

 

«Փորձը ցույց տվեց, որ այս կոոպերատիվներն ավելի կենսունակ են, կանայք ավելի նախաձեռնող են, ավելի պատասխանատու ու պարտաճանաչ և սոցիալական արդարության սկզբունքն ավելի լավ են պահպանում, քան երբ կոոպերատիվը ղեկավարվում է տղամարդու կողմից», –  նշեց իր հերթին   Մարգարիտա Հակոբյանը:    Փորձագետ Թամարա Հովնաթանյանի  դիտարկմամբ,   կանանց կոոպերատիվները նաեւ  լավ դպրոց են հանդիսանում լիդերական հատկանիշներ  ձեւավորելու   տեսակետից:  Ուսումնասիրությունները  ցույց են տալիս, որ կոոպերատիվներում աշխատելու շնորհիվ   տնտեսական  հաջողությունների հասած եւ հեղինակություն ձեռք բերած կանայք այնուհետեւ մուտք են գործում քաղաքական ասպարեզ՝ դառնալով ավագանու անդամ եւ փորձելով ներազդել իրենց իսկ  համայնքներին վերաբերող որոշումների վրա:

Խոսվեց նաեւ երկու երկրներում առկա  կին ֆերմերներին  խրախուսելու  հետաքրքիր փորձի մասին:  Մասնավորապես, Հայսաստանում արդեն հինգ տաի անընդմեջ իրականացվում է Գյուղմթերք արտադրող կին հերոսների մրցանակաբաշխությունը ՝  սկզբից Օքսֆամի  եւ Գյուղատնտեական դաշինքի համատեղ ջանքերով , իսկ   վերջին երկու տարում   նաեւ ՀՀ  Գյուղատնտեաության նախարարության մասնակցությամբ:   Մրցանակաբաշխության միջոցով բացահայտվել և խրախուսվել են գյուղատնտեսության ոլորտում հաջողությունների հասած  ավելի քան 50 կանայք, ովքեր կարողացել են իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել իրենց համայնքների  զարգացմանը:   Համաժողովում  ելույթ ունեցան նաեւ գյուղատնտեսության բնագավառում հաջողությունների հասած կանայք երկու երկրներից, ովքեր ներկայացրեցին իրենց փորձը արտադրվող սննդամթեքի անվտանգության հարցում :

 

Կանանց  դերի  քննարկմամբ  համաժողովն եզրափակեց իր աշխատանքները:

 

Համաժողովի ողջ ընթացքին կարող եք ծանոթանալ  այս տեսագրության միջոցով.

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.   

 

ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴԸ ԵՒ ԿԱՆԱՅՔ

«Սովը գին ունի». Հայաստանի տնային տնտեսությունների զգալի մասը պարենային անապահովության վտանգի տակ է

Գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը հաշվի է առնելու նաեւ կանանց դերն ու կարիքները

Ինչու՞ է պետք հաշվի առնել կանանց և տղամարդկանց շահերն ու կարիքները զարգացման ծրագրերում

Մրցանակներ երեխաների առողջության, սնուցման և խնամքի հիմնահարցերը լուսաբանելու համար

Մարդիկ պետք է տեղյակ լինեն գնված սննդամթերքի ծագումնաբանության մասին

Հայաստանի բնակչության սնուցման վիճակը. հետազոտություն

Մտահոգող ցուցանիշներ` թերսնուցում և թերքաշություն․ պայքար հանուն առողջ սերնդի

Պարենի համաշխարհային օր. արտադրվող սննդի գրեթե մեկ երրորդը կորում կամ թափվում է...

Ովքե՞ր պետք է կանխարգելեն սննդային թունավորումներն ու հետևություններ անեն

Ի՞նչ են ուտում հայաստանցի դպրոցականները

Ինչպես պայքարել սովի դեմ. նոր օրակարգ / տեսահոլովակ

Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

 

 

Դիտումների քանակը` 1252

Վերադառնալ վերև