Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Կանայք եւ կայուն զարգացման օրակարգը – GSW 60

 Կանանց կարգավիճակի հանձնաժողովի  հոբելյանական  60-րդ նստաշրջանը

 

Այս տարվա մարտի 14-24-ը  Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում  կայացած  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի (CSW) հոբելյանական  60-րդ նստաշրջանի   առանցքային թեման էր՝ «Կանանց հնարավորությունների ընդլայնումը   Կայուն զարգացման  օրակարգի համատեքստում» : 

 

Հիշեցնենք, որ հանձնաժողովի անցյալ տարվա 59-րդ նստաշրջանը  նվիրված էր Պեկին+20 գործընթացի արդյունքներին եւ  հենց  այդ  ժամանակ   ՄԱԿ-ի կողմից  նոր ու բավականանին հավակնոտ  նպատակ հռչակեց՝ հասնել գենդերային հավասարության  կյանքի բոլոր բնագավառներում մինչև 2030թ.:

 

 

Նստաշրջանի այս տարվա թեման  նպատակաուղղված էր  բացահայտելու  կանանց առաջընթացի ու կայուն զարգացման օրակարգի միջեւ անմիջական կապը:   Այսօր գենդերային հավասարության եւ տնտեսական աճի միջեւ կապն ակնհայտ է  նրանով,  որ  արդեն իսկ ապացուցվել է փորձով եւ  այն  երկրները, որտեղ գենդերային հավասարությունը ապահովված  է ավելի մեծ չափով, հասնում են ավելի  մեծ հաջողությունների սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում: Իրականություն է  դարձել այն փաստը, որ եթե կանայք մասնակցում են կառավարման գործընթացներին, նրանք  ավելի ու ավելի մեծ  ուշադրություն  են դարձնում  մարդկային բարեկեցությունը ապահովող ոլորտներին.   սոցիալական ծառայություններին, առողջապահությանը,  աղքատության հաղթահարմանը : Այդ իսկ պատճառով կանանց լիարժեք ներգրավումը որոշումների կայացման  գործընթացներում  –  առանցքային խնդիր է  համարվում կայուն  զարգացման  տեսակետից:

 

 

Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում քննարկվող հիմնական հարցն էր  –  ինչպես  բարձրացնել կանանց մասնակցությունն ու դերակատարումը կայուն զարգացման  նապատակների  իրագործման գործընթացներում:

 

 

«Կարծում եմ,  « գաղափարների շքերթ » է սպասվում  –   թե ինչպես պետք է ներգրավել  կանանց  կայուն զարգացման բոլոր նպատակների  իրականացման ւ մեջ», – ասել էր  լրագրողներին  նստաշրջանի բացման կապակցությամբ ասուլիսում  «ՄԱԿ կանայք» կառույցի  գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան,  նշելով, որ նստաշրջանի շրջանակներում   տեղի կունենան  ավելի քան 400 միջոցառումներ:

 

 

Հանձնաժողովի հոբելյանական  նստաշրջանի մասնակիցների թվում էին  ՄԱԿ-ի համակարգի եւ այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ ,   անդամ պետությունների ղեկավարության եւ եւ քաղաքացիական հասարակության պատվիրակներ ողջ աշխարհից:

 

 

Հիշեցնենք, որ Կայուն զարգացման  նպատակներից 5-րդը – գենդերային հավասարությունն է, սակայն   խնդիրը կայանում է նրանում, որ, ըստ էության,  այդ նպատակը  կայուն զարգացման ողջ օրակարգի  գրավականն է: Առանց   կանանց լիարեք մասնակցության  կայուն արգացման մասին խոսելն անիմաստ է:    Այս խնդիրները   արդեն իսկ քննարկվեցին   հունվարի 21-ին   Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 60-րդ նստաշրջանին ընդառաջ  «ՄԱԿ-Կանայք»  գործակալության նախաձեռնությամբ   կազմակերպված ֆորումում: Շահագրգիռ կողմերն, ի դեմս   պետությունները, քաղաքացիական հասարակության  և ՄԱԿ-  համակարգի ներկայացուցիչների,    առաջարկեցին կոնկրետվ քայլեր Կայուն զարգացման բոլոր  նպատակների   իրականացման գործընթացներում   գենդերային հավասարությունը ապահովելու ուղղությամբ, եւ նախանշեցին այն խնդիրները« որոնց պետք է   անդրադառնալ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 60-րդ նստաշրջանի ընթացքում:  Ընդգծվեց հատկապես այն փաստը, որ  գենդերային հավասարությունը պետք է լինի ազգային քաղաքականությունների կիզակետում՝ վստահ լինելու համար, որ ոչ ոք չի անտեսվում:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Նպատակ թիվ 5 – ի՞նչ է այն ենթադրում

 

Համաշխարհային լիդերների հանդիպմանը հաստատվեց «Մոլորակ 50/50» պեկինյան բանաձեւը

 

ՄԱԿ-ում ընդունվեց Կայուն զարգացման նոր օրակարգը

 

Որո՞նք են Կայուն զարգացման 17 նպատակները

 

ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում

 

Աշխարհի առաջատար բիզնես ընկերությունները գումարներ կտրամադրեն գենդերային հավասարության հասնելու համար

 

«Երբ նշաձողը բարձր ես դնում, բարձրին էլ հասնում ես»…

 

Վարչապետի մոտ քննարկվեցին ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի արդյունքները

 

Պանդեմիայի հասնող կանանց նկատմամբ բռնությունը/ ինֆոգրաֆիկա եւ ֆիլմ
«Կանայք կարող են…». հրավեր առցանց ցուցահանդես- քննարկմանը

 

Ի՞նչ է խոսվել ու որոշվել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում

 

ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության

 

Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա

 

«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…

 

«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»

 

Բիզնեսը հավասարություն է ենթադրում

 

«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը

 

«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք

 

Լիդիա Ալպիզար. «Մենք՝ ամբողջ աշխարհի կանայք, արժանի ենք ավելի լավի»:

 

«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»

 

Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով

 

Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե

 

56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20-ի արդյունքները

 

 

Դիտումների քանակը` 1629

Վերադառնալ վերև