Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

«Աշխարհը չի կարող այդքան քիչ կին ունենալ իշխանության մեջ». զեկույց

Կանանց ներկայացվածությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացում տարեցտարի ավելանում է,  բայց դանդաղ տեմպերով , փաստում են օրերս  հրապարակված Միջխորհրդարանական միության (IPU) և ՄԱԿ-Կանայք -ի համատեղ  զեկույցի տվյալները, որոնք ավանդաբար ներկայացվում են «Կանայք քաղաքականության մեջ»  քարտեզի  ձևով:  Զեկույցի հեղինակները նշում են, որ Պեկինի գործողությունների ծրագրի ընդունումից   25 տարի անց, աշխարհը չի կարող իրեն թույ տալ կանանց այդչափ ցածր ներկայացվածություն իշխանության մեջ:

 

 

 Ընդամենը 20 կին երկրների կառավարման ղեկին 

 

Ըստ զեկույցի 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխարհի երկրների միայն տաս տոկոսն է կին  ղեկավարում:  Այսօր  միայն  քսան երկրներ ունեն պետությունների և կառավարության կին ղեկավարներ , ընդ որում  պետությունների ղեկավարների 6,6 տոկոսն են  կանայք  (152-ից 10-ը) և կառավարությունների ղեկավարների 6.2 տոկոսը (12-ը 193-ից), այդ թվում  երկու երկրներում  (Բոլիվիա և Շվեյցարիա) պետության և կառավարության ղեկավարը նույնն է: 

 

 

Զեկույցի հեղինակները նշում են , որ այնուամենայնիվ որոշակի աճն ակնհայտ է, քանի որ  միայն ութ կին  առաջնորդներ էին իշխանության մեջ 2005 թվականին, երբ Միջխորհրդարանական միությունն առաջին անգամ հրապարակեց իր «Կանայք քաղաքականության մեջ» քարտեզը:

 

 

Կանանց կողմից կառավարվում են հիմնականում եվրոպական երկրները։ Դրանք, մասնավորապես, հյուսիսային Եվրոպայի երկրներ են ՝ Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա և Ֆինլանդիա:

 

 

Արևմտյան կիսագնդում ընդամենը 3 նման պետություն կա ՝ Բարբադոս, Բոլիվիա և Տրինիդադ և Տոբագո, Ասիայի տարածքում ևս կանանց կողմից ղեկավարվող պետությունները 3-ն են ՝ Բանգլադեշը, Նեպալը և Սինգապուրը։ Աֆրիկյան երկրներից միայբ  Եթովպիան ունի կին ղեկավար, իսկ  Խաղաղ օվկիանոսի հարակից տարածքում՝ Նոր Զելանդիան:

 

 

14 երկրների կառավարությունների կազմում կանայք  50 տոկոս և ավելի են…

 

 

Զեկույցի հեղինակները   «հուսադրող միտում» են  համարում  կանանց թվի աճը նախարարական պաշտոններում:

 

 

  • 16 երկրներում կանանց է բաժին հասնում նախարարական պորտֆելների 40- 50%-ը:
  • 14 երկրների կառավարությունների կազմում կանանց մասնաբաժինը 50 տոկոս և ավելի է:
  • Աշխարհի 2 երկրներում`Իսպանիայում և Ֆինլանդիայում, կին նախարարները կազմում են կառավարության անդամների ավելի քան 60% -ը: Կանայք գերակշռում են նաև Նիկարագուայում (58,8%), Կոլումբիայում (57.9%), Ավստրիայում (57.1%), Պերուում (55%), Շվեդիայում (54,5%), Ռուանդայում (53.6%) , Ալբանիայում (53,3%) և Ֆրանսիայում (52.9%):

 

Միջին ցուցանիշը գլոբալ մասշտաբով, այդքան Էլ բարձր չէ՝ ընդամենը 21,3% (4003 նախարարական պաշտոնից 851), ինչը 7,1 տոկոսային կետով բարձր է 2005-ի համեմատ, երբ նախարարների միայն 14.2 տոկոսն էին  կանայք:

 

 

Կանայք կառավարություններում հիմնականում այնպիսի հարցերի հետ կապված պաշտոններ են զբաղեցնում, որոնք վերաբերում են ընտանիքին, երեխաներին, տարեցներին ու հաշմանդամներին, սոցիալական քաղաքականությանը, գենդերային հավասարությանը, մասնագիտական ուսուցմանը, բնապահպանությանն ու Էներգետիկային:

 

 

190 երկրից, որոնց վերաբերյալ կան վիճակագրական տվյալներ, միայն 25-ում են կանայք ղեկավարում ֆինանսների նախարարությունները եւ միայն 22-ում՝ պաշտպանության նախարարությունները:

 

 

 Աշխարհում մնացել Է ընդամենը ինը պետություն, որտեղ ընդհանրապես չկան կին-նախարարներ: Դրանք են՝ Բրունեյ-Դարուսալամը, Վանուատուն, Վիետնամը, Կիրիբատին, Պապուա-Նոր Գվինեան, Սաուդյան Արաբիան, Սենթ-Վինսենթը եւ Գրենադինները, Թաիլանդը եւ Տուվալուն:

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանում կանայք  երբևիցե չեն զբաղեցրել նախգահի կամ վարչապետի պաշտոնները:  Ավելին, Հայստանում կայացած վեց նախագահական ընտրություններում որևէ կին թեկնածու չի եղել։ Թեպետ եղել են կանայք, որոնք ցանկություն են հայտնել առաջադրվել, սակայն գործը ավարտին այդպես էլ չեն հասցրել:

 

 

Այսօր, գործող կառավարության  կազմում  կա 12 նախարար, որոնցից մեկն է կին, այսինքն՝ կանայք կազմում են նախարարների 8,3 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ  նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունն ունեցել է 18 նախարար, որոնցից կրկին մեկը կամ 5,6 տոկոսն էր կին։ Մինչ այդ,   Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նույնպես ուներ 18 նախարար, որոնցից կին էին 3-ը կամ 16,7 տոկոսը: Ընդհանուր առմամբ, անկախումից ի վեր  Հայաստանի նախարարների բոլոր կաբինետներիկազմում կին նախարարների  թիվն երեքից բարձր չի եղել:   

 

 

Խորհրդարանների 20%-ում  խոսնակները կանայք են

 

 

Խորհրադարանները նախագահող կանայք   այսօր կան  աշխարհի  գրեթե բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ   Խաղաղ օվկիանոսի երկրներում:

 

Կին խոսնակների մասնաբաժինը խորհրդարաններում ընդհանուր առմամբ կազմում է 20,5 տոկոս 2020-ին (192 երկրների 278 խորհրդարաններից  57-ում խոսնակները  կին են ): 25 տարի առաջ, երբ տեղի ունեցավ Պեկինի համաժողովն, կին  խոսնակների թիվն կրկնակի ցածր էր:

 

2019 թվականին յոթ երկիր առաջին անգամ նշանակեց կանանց խոսնակներ (Անդորրա, Բելառուս, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Ինդոնեզիա, Ղազախստան, Մալավի և Տոգո):

 

Դրա հետ մեկտեղ կին  փոխխոսնակների թիվը  2019 թվականի համեմատ նվազել է 3 տոկոսային կետով ՝ մինչև 25.3 տոկոս:

 

Միջխորհրդարանական միության տվյալներով, այսօր կին պատգամավորների թիվն   միապալատ խորհրդարաններում  25.0% է կազմում: Եվրոպական երկրների համար այդ ցուցանիշը 30% է, այսինքն համընկնում է դեռևս 25 տարի առաջ  Պեկինի գործողությունների ծրագրով նախանշված 30% -ին:   Նշենք, որ հյուսիսային Եվրոպայի երկրները հատել են այդ շեմը. Այդ երկրների խորհրդարաններում կանայք միջինում 40% են կազմում:

Հատկանշական է , որ  կանանց ներկայացվածությամբ առաջին տասնյակում գտնվող խորհրդարանների մեծ մասում դրական փոփոխությունները կատարվել են քվոտայի շնորհիվ:

 ՀՀ Ազգային ժողովի կազմում այսօր  31 կին պատգամավոր կա, ինչը  23.5% է կազմում:  Նշենք, որ 1995-ից՝ առաջին գումարումից սկսած կանանց ներկայացվածությունն Ազգային ժողովում  աճել է  6%-ից մինչև 23.5% , ընդ որում այդ աճն ապահովել է  Ընտրական օրենսգրքում ամրագրված քվոտայի շնորհիվ , որն 2003-2018 թ. ընթացքում  աճել է  5%-ից  25%:

 

 

Միջխոհրդարանական միության  վարկանիշային աղյուսակում  Հայաստանը խորհրդարանում  կանանց ներկայացվածության  23.5% ցուցանիշով 82-րդ տեղում է  188 երկրների շարքում:

  

 

Դիտումների քանակը` 573

Վերադառնալ վերև